Ղազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասը
Ղազախստանի երրորդ խոշորագույն քաղաքում՝ Շիմկենթում անհայտ անձինք, անօրինական խճաքար արդյունահանելիս, ոչնչացրել են վերջերս կառուցված 4.5 միլիոն դոլար արժողությամբ ափամերձ պաշտպանության ամբարտակի մի մասը: Այս մասին հայտնել են Շիմկենթի քաղաքային միջավայրի զարգացման վարչությունից։ Գերատեսչության տվյալներով՝ Բադամ գետի ափամերձ գծի շուրջ 5,3 կիլոմետր հատվածն ամրացվել էր 2025 թվականին՝ հեղեղումները կանխելու նպատակով։ Աշխատանքներն ավարտվել էին 2025 թվականի դեկտեմբերին և դրանց համար հատկացվել էր 2,7 միլիարդ տենգե (մոտ 4,5 միլիոն դոլար)։
Պարզվել է, որ գետի հունում էքսկավատորի օգնությամբ իրականացվել են խճի արդյունահանման ապօրինի աշխատանքներ, ինչի հետևանքով ամբարտակի 40 մետր հատված է քանդվել։ Չարագործների ձերբակալության մասին չի հաղորդվում. նշվում է, որ իրավապահ մարմիններն աշխատում են մեղավորների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Քաղաքի աքիմատը հավաստիացրել է, որ հեղեղման վտանգ չկա։ Վնասված ամբարտակի վերականգնումը նախատեսվում է պարտադրել կապալառուին, որը օբյեկտի համար յոթ տարվա երաշխիք է տվել։ Նշենք, որ նախկինում Բադամ գետը ուժեղ տեղումների ժամանակ բազմիցս դուրս է եկել ափերից։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին