Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափի հողերի գրանցման գործընթացը
Իսրայելի կառավարությունը հաստատել է մի քանի նախարարների առաջարկը՝ սկսելու Արևմտյան ափին հողերի գրանցման գործընթացը, ինչը պաղեստինցիներն անվանում են իրենց տարածքների «փաստացի անեքսիա»։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սա 1967 թվականից ի վեր առաջին նման որոշումն է, որը նպատակ ունի լուծել Արևմտյան ափում հողերի սեփականության վեճերը։ Որոշման հիման վրա Իսրայելի արդարադատության նախարարության հողային գրանցամատյանի մարմինը կստանա լրացուցիչ ֆինանսավորում, լիազորություններ և անձնակազմ՝ պետական գրանցամատյանում հողամասերի գրանցման գործընթացը կազմակերպելու համար։
«Մենք ամրապնդում ենք վերահսկողությունը մեր տարածքի բոլոր հատվածներում»,- նշել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ հողերի գրանցումը կենսական անվտանգային միջոցառում է։ Իսկ կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ դա «համապատասխան արձագանքն է Պաղեստինի ինքնավարության կողմից խրախուսվող հողերի անօրինական գրանցման գործընթացին»։
Պաղեստինի նախագահի գրասենյակը դատապարտել է այս քայլը՝ նշելով, որ այն «գրավյալ պաղեստինյան տարածքի փաստացի անեքսիա է»։ Արևմտյան ափի մեծ մասը գտնվում է Իսրայելի ռազմական վերահսկողության տակ, իսկ որոշ տարածքներում կա սահմանափակ պաղեստինյան ինքնավարություն։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...