Մեծ Բրիտանիան նախատեսում է ամռանն արգելել սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր երեխաների համար
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարող են արդեն 2026 թվականին արգելք սահմանել մինչև 16 տարեկան դեռահասների համար սոցիալական ցանցերի օգտագործման վրա։ Այս մասին փետրվարի 16-ին հայտնել է The Times թերթը՝ հղում անելով բրիտանական կառավարության իր աղբյուրներին։
«Վարչապետ [Քիր Սթարմերի] կողմից հայտարարված լիազորությունների համաձայն՝ իր դիրքերի կայունացմանն ուղղված ջանքերի շրջանակներում, երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել արդեն այս տարի», — հայտնել է պարբերականի աղբյուրը։
Ըստ թերթի տվյալների՝ սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել ամռանը՝ հանրային քննարկումների ավարտից հետո։ Նախատեսվում է, որ այս միջոցները կվերաբերեն ոչ միայն սոցիալական ցանցերին, այլև չատ-բոտերի հասանելիությանը։ Բացի այդ, նախարարների կաբինետը մտադիր է պարտադրել ինտերնետային հարթակներին սահմանափակել այն ժամանակը, որն անչափահասները անցկացնում են բովանդակության «անվերջ թերթման» գործառույթ ունեցող ծառայություններում։
Պարբերականի տեղեկություններով՝ կառավարությունը կսկսի «Ինտերնետային անվտանգության մասին օրենքի» լրամշակման հրատապ աշխատանքները։ Մասնավորապես նշվում է, որ իշխանությունները մտադիր են օպերատիվորեն վերացնել իրավական բացերը և պարտավորեցնել արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող բոլոր չատ-բոտերի մատակարարներին պահպանել գործող օրենսդրության շրջանակներում անօրինական բովանդակությանը հակազդելու պահանջները։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները