Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել „Defining Eurasia’s Strategic Order The Middle Corridor as a European Security Agenda for Stability, Peace, Security and Connectivity“ թեմայով պանելային քննարկումը, որի հիմնական բանախոսներն են եղել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն։
Ինչպես հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից, բանախոսներն ընդգծել են տարածաշրջանում ապաշրջափակման արդյունքում ձևավորվող տնտեսական հնարավորությունների շրջանակում TRIPP-ի կարևորությունը և փոխգործակցության հնարավորությունները։
Կարճ ելույթով մասնակիցներին դիմել է նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով խոսել է ապաշրջափակման ներառականության մասին՝ ընդգծելով որ բացվող նոր տնտեսական հնարավորությունները «զրոյական գումարով խաղ» չեն և որ դրանից օգտվել կարող են Հարավային Կովկասի բոլոր երկրները և հարևանները։ ՀՀ դեսպանը նաև ընդգծել է խաղաղության հաստատման շնորհիվ Հարավային Կովկասի երկրների անկախության և ինքնիշխանության ամրապնդման հնարավորությունները։
Միջոցառումը կազմակերպել էր Միջազգային համագործակցության, տեխնոլոգիական դիվանագիտության և հաղորդակցության ինստիտուտը (ICI Institute):


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները