Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա, եթե հանրապետության վրա հարձակում տեղի ունենա։ «Այո, այստեղ կա խնդրահարույց ոլորտ, բայց դա կապված չէ ռեժիմի փոփոխության հետ և չի հանգեցնի դրան, նույնիսկ, եթե այն հանգեցնի պատերազմի։ Ես չեմ ուզում ենթադրություններ անել Իրանի վերաբերյալ կոնկրետ սցենարների մասին, բայց ո՛չ ավիահարվածները, ո՛չ էլ որևէ այլ գործողություն չեն փոխի ռեժիմը։ Սա դատարկ պատրանք է», - CNN Türk-ի եթերում ասել է Ֆիդանը։
Ֆիդանն ընդգծել է, որ տարածաշրջանը չի կարողանա դիմակայել ևս մեկ պատերազմի։ «Մեր նախագահը չափազանց զգայուն է այս հարցում։ Հետևաբար, մենք ցանկանում ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ հնարավոր պատերազմը կանխելու համար»,- ասել է նա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին