Իրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու
Իրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից և այլևս չարտադրի այն, ասել է Նեթանյահուն: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է Թեհրանի հետ ցանկացած միջուկային գործարքի շրջանակներում պահանջի, որ Իրանը հրաժարվի իր ողջ հարստացված ուրանից և զրկվի հետագայում այն հարստացնելու հնարավորությունից:
Կիրակի օրը Երուսաղեմում ունեցած ելույթի ժամանակ նա ներկայացրել է մի քանի պայմաններ, այդ թվում՝ «ողջ հարստացված նյութը պետք է դուրս բերվի Իրանից» և «հարստացման որևէ կարողություն չպետք է լինի»:
Թեհրանում BBC-ին տված հարցազրույցում Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին ասել է, որ Իրանը կդիտարկի փոխզիջումներ՝ միջուկային գործարքի հասնելու համար, եթե ԱՄՆ-ը պատրաստ լինի քննարկել պատժամիջոցների չեղարկումը: Սակայն Իրանը «զրոյական հարստացումը» համարում է կարմիր գիծ և Միջուկային զենքի չտարածման պայմանագրով նախատեսված իր իրավունքների խախտում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին