Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրը Բաբկեն Թունյանը մեքենա է գնել․
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը այն պատգամավորներից եւ քաղաքական գործիչներից է, որը եւս ունի լրագրողական անցյալ։ Նա դաշտ է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո։
Ուշագրավն այն է, որ հենց 2018 թվականի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, Բաբկեն Թունյանը նոր մեքենա է գնել։ Այս մասին տեղեկանում ենք Բաբկեն Թունյանի՝ 2023 թվականի մայիսի 31-ին ներկայացրած 2022 թվականի եկամուտների եւ գույքի հայտարարագրից։ Մեքենան Mercedes Benz մակնիշի է՝ արտադրված 2004 թվականին։ Թունյանը, ըստ հայտարարագրի, ունի մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերվել 1994 թվականին համատեղ սեփականությամբ Դավթաշեն վարչական շրջանում։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն դրամ, որին կից նշված է, որ այս գումարը հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մայր գումարի մնացորդն է։ Թունյանը 2022 թվականի հուլիսից զբաղեցնում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 779 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները 1200 ԱՄՆ դոլար եւ 1 մլն 200 հազար դրամ։
Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 8 մլն 465 հազար դրամ, որից 8 մլն 354 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 111 հազար դրամը քաղաքացիական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է ՀՀ պետական կառավարման ակադեմիայից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի