Ամբողջ հարցն այն է, թե ում է Փաշինյանը հեռացրել կուսակցությունից.
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ՔՊ-ն վարչության նիստ է անցկացրել: Դե, արել, արել են, հա էլ անում են: Այնուհանդերձ, մի «մանրուք» առանձնապես ուշադրություն գրավեց: Վարչության տվյալ նիստում ՔՊ կուսակցության որոշմամբ իրենց շարքերից հեռացրել են մի քպականի: Թե ինչի համար են հեռացրել, պատճառը որն է, անկեղծ ասած, բացարձակապես անհետաքրքիր է: Իրենք՝ իրենց կուսակցությունը: Բայց... Այստեղ ամբողջ հարցն այն է, թե ում է Փաշինյանը հեռացրել կուսակցությունից: Իսկ խոսքը ողջ էությամբ, հոգով-սրտով Փաշինյանի համար «դոշ տվող» մեկի մասին է, որն անընդհատ այդ «հունանավետիսյանության» ծիրում հայտնվում է սկանդալների մեջ:
Օրինակ՝ վերջերս սոցցանցային հարթակներում կոչ էր արել երկրից արտաքսել տեղահանված այն արցախցիներին, որոնք կմասնակցեն հակակառավարական հանրահավաքների: Դե, հազիվ թե նրան դրա համար հեռացրած լինեն, քանի որ մարդն իր կուսակցության «հիմնական գծին» համապատասխան կոչերմոչեր է արել, առավել ևս, որ այդպիսի կոչ արել են այլ քպականներ ևս, ընդ որում ու այդ թվում՝ ոչ այնքան շարքային: Բայց միայն դա չէ: Խոսքը մի անձնավորության մասին է, որը ինչպես անձնագրային, այնպես էլ՝ մտացածին անուն-ազգանունով, այսինքն՝ ֆեյքերով ֆեյսբուքներում մի առանձնակի ջերմությամբ հանդես է եկել ՔՊ-ի դիրքերից ու հարձակվել ՔՊ-ի ու Նիկոլի հասցեին «բան ասողների» վրա:
Դե ինչ, կարելի է ասել՝ հանուն ինչի «դոշ տվեց», այն էլ ստացավ: Եվ նրանք, որոնց համար նա «վիզ էր դնում» ու «դոշ էր տալիս», մի աշնանային օր ասացին՝ «հեռացված ես»: Բայց սա միայն մեկ առանձին դրվագ չէ: Այս օրինակը, կարծում ենք, պետք է շատ ուսանելի դաս լինի բոլոր նրանց, ովքեր «կուրացած», «խլացած», մարդկությունն ու ազգությունը «մոռացած»՝ օրնիբուն «դոշ են տալիս» Փաշինյանի համար: Իսկ «դասն» այն է, որ իրենց պաշտելի Փաշինյանին, իրենց «դոշտվության» օբյեկտին երբ պետք լինի, նա շատ հանգիստ իրենց բոլորին «փուռն է տալու»:
Հա, ու չարժե կարծել, թե պաշտոնից ազատվելով կամ կուսակցությունից հեռացվելով, այսպես ասած, պրծնելու են: Բոլորին չէ, որ նման «երջանկություն» է սպասվում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի