Գլխիվայր շրջված
Ժամանակին կայուն արժեքներ ու մեծություններ ունեինք եւ լիքը հարցերում` հանրային կոնսենսուս: Ասենք, հայրենիքին ծառայելը, մանավանդ` բանակում, հարգանքի ու սիրո բավարար պատճառ էր, եւ զինվորականների հանդեպ համընդհանուր ակնածանք կար: Իսկ հայրենիքի համար կռված զինվորականներին ու ազատամարտիկներին ոչ միայն հարգում էինք, այլեւ բոլոր հարցերում ընդառաջում: Եվ որեւէ մեկի մտքով անգամ չէր անցնի զինվորականի, գեներալի, հայրենիքի համար մարտնչած մարդու նկատմամբ անհարգալից լինել: Ակնածանք ու սեր կար մեր մտավորականների հանդեպ` հայտնի գրողների, գիտնականների, բժիշկների, ուսուցիչների, անգամ հայտնի երգիչ-երգչուհիներն էին հանրային սեր ու հարգանք վայելում: Կային նաեւ բացասական կերպարներ, որոնց հանդեպ համակրանքի ու սիրո որեւէ արտահայտություն բացառված էր:
Որեւէ մեկի մտքով չէր անցնի, ասենք, Աթաթուրքի, Էրդողանի, Ալիեւի, Հիտլերի, թուրքերի կամ, ասենք` Նաիրի Հունանյանի ու Ռամիլ Սաֆարովի հանդեպ դրական վերաբերմունք դրսեւորել: Կար հանրային պարսավանք եւ հանրային կոնսենսուս, որ սրանք հակահերոսներն են` հանրության կողմից մերժելի հասկացություններ եւ անձինք: Եկավ 2018-ը, եւ ամեն ինչ փոխվեց. հայրենիքին ծառայելը, անգամ հայրենիքի համար կյանքը տալը միշտ չէ, որ դրական գնահատականի է արժանանում, եւ անգամ ամենասուրբ բանը` զոհվածի մայրը, կարող է հանրային պարսավանքի արժանանալ ինչ-որ թափթփուկների կողմից: Հային կոտորող թուրքի եւ ադրբեջանցու մասին կարող են համակրանքով արտահայտվել: Անգամ 8 պետական գործիչ սպանած Նաիրի Հունանյանը կարող է ինչ-որ մեկի կողմից այսօր հերոս հռչակվել, որովհետեւ հերոսի ու հակահերոսի տեղերն են փոխվել: Որովհետեւ արժեքները գլխիվայր շրջվել են, իսկ հեղինակությունները հողին` հավասարեցվել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի