Մայիսի 27-ին Երեւանում ուխտերթ տեղի կունենա
Հոգեգալստյան տոնի նախօրյակին՝ մայիսի 27-ին (շաբաթ օրը) ժամը 11։00-ին դարձի ու ապաշխարհության խորհրդով Սբ Աննա եկեղեցու բակից մեկնարկելու է Ուխտերթ դեպի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Հայտնում են Սրբազան Հայաստան նախաձեռնությունից:
«Մեր խնդրանքին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հավատացյալների համար նույն օրը ժամը 12։00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Խաչափայտի Մասունքը և կկատարվի մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության Հայաստան և Արցախ մեր հայրենիքի և զորակցության հայրենյաց պաշտպանների:
Սիրելի՛ Քրիստոնյաներ, եկեք այդ օրը վերանորոգենք մեր Ուխտը Տիրոջ հետ, միասին մեր քայլերն ուղղենք դեպի մեր փրկության տապանը՝ Հայ Առաքելական Եկեղեցին, հայտնապես վկայենք մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս, միասիրտ, միախորհուրդ աղոթքով և միասնաբար հրաժարվենք չարից:
Հիշենք՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն ասում է. «Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթ. 18:19-20)։
Սիրով հրավիրում ենք բոլորին 2023թ. մայիսի 27-ին (շաբաթ օրը) ժամը 10:30-ին գալ Սբ Աննա Եկեղեցի (Երևան, Աբովյան փողոց)՝ Ուխտերթին մասնակցելու համար»:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել