Փաշինյանն Արցախը 2.5 տարի առաջ է ճանաչել Ադրբեջանի կազմում, չե՞ք հասկացել․ Մովսես Հակոբյան
«Արցախի անվտանգության հարցը վաղուց, արդեն, Հայաստանից կախված չէ։ Հիմա, արդեն, հոգ տարեք Հայաստանի անվտանգության համար՝ Աբովյան փողոցի»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այսօր ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ - գնդապետ Մովսես Հակոբյանը։
«Փաշինյանն Արցախը 2.5 տարի առաջ է ճանաչել Ադրբեջանի կազմում, չե՞ք հասկացել»,- նշել է Մ. Հակոբյանը` խոսելով վարչապետի երեկվա հայտարարության մասին:
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` 86 հազար 600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը:
Ըստ Հակոբյանի` այն, ինչ երեկ հնչել է ասուլիսի ընթացքում՝ Արցախի կարգավիճակի հետ կապված, նորություն չէ։
Հարցին, ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում Արցախի ազատագրման համար պայքարած մարդկանց, ի՞նչ կարգավիճակ են ունենալու նրանք՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվելուց հետո, այն պարագայում, երբ Ադրբեջանն անթաքույց դատապարտել է այդ մարդկանց, նրանցից շատերի նկատմամբ, արդեն իսկ միջազգային հետախուզում հայտարարել` Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ սպասվում է այն, ինչ նախատեսված է Ադրբեջանի օրենսդրությամբ. «Չեմ կարող այդ հարցին հստակ պատասխան տալ, բայց ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի՝ խոսքը 1924 թվականի Հայաստանի իշխանությունների կողմից կայացրած որոշումների մասին է, որով Սյունիքի և Արցախի պաշտպաններին հանձնեցին Բաքվին։ Հայտնի է, թե ինչ ճակատագրի արժանացան նրանք՝ դատապարտվեցին Բաքվի կողմից»։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել