«Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրման շուրջ բորբոքված կրքերը չեն դադարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրման շուրջ բորբոքված կրքերը չեն դադարում։
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե այնքան էլ ճիշտ չի համարում այդպիսի հուշարձանի տեղադրումը, եւ որ այդ որոշման մասին տեղյակ էլ չի եղել։
Իսկ, ահա, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ հայտարարել է, թե որոշում կայացնողներն այլեւս իրենց քաղաքական թիմի անդամ չեն։
«Իրականում այն մարդիկ, ովքեր այդ որոշումները կայացրել կամ իրականացրել են կամ համաձայնությունները տվել են եւ՛ ԱԳՆ-ում, եւ՛ Երեւանի քաղաքապետարանում, իմ տեղեկություններով, նրանք այլեւս մեր քաղաքական թիմի անդամ չեն։ Միգուցե նրանցից շատերը երբեք չեն էլ եղել մեր քաղաքական թիմի անդամ»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանն ասել է Պապոյանը։
Նկատեցի՞ք՝ նույն հարցի շուրջ իշխանության երկու ներկայացուցիչներ տարբեր բաներ են խոսում:
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործող իշխանության անդամ է: 2023 թ. ապրիլի 4-ին նա նշանակվել է վարչապետի խորհրդական, եւ նրա օրոք են ձեռք բերվել բոլոր պայմանավորվածությունները:
Այնպես որ, մանիպուլյացիան չի անցնի:
Ավելին՝ Հայկ Մարությանին ՔՊ-ն գահընկեց արեց, քանի որ ինքնագլուխ որոշումներ էր կայացնում: Նրա գնալուց հետո ամեն մանրուք զեկուցվում է Նիկոլ Փաշինյանին: Որքան էլ Հրաչյա Սարգսյանը փորձի հակառակն ապացուցել, հավատարժան չեն նրա խոսքերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել