36 ժամ ջուր չի լինելու Երևանի Նորք-Մարաշ, Նոր Նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջաններում և Կոտայքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 5-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի եւ Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նորք-Մարաշ վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
Էրեբունի վարչական շրջանի՝ Դավիթ Բեկի, Սարի Թաղի 3-28 փողոցների, Մուշական և Վարդաշեն թաղամասերի,
Նոր Նորք վարչական շրջանի՝ Մոլդովական, Գյուրջյան և Շոպրոնի փողոցների անհատական տնատիրությունների,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ․Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Լեփսիուսի 2, 6 փողոցների, Յաղուբյան, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4, Նորաշխարհյան, Ռայնիսի, Դրոյի, Գոգոլի, Շովրոյան, Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկու փողոցների, Ռուբինյանց 1, 2, 12, 14, 16-24, 26, 27, 28 համարների՝ իրենց կոտորակներով, Պ. Սևակի 1/14, 8/2, 10, 51/2, 58/1, 90, 92, 106 համարների, Հասրաթյան 5/2, 7 համարների, «Աշտարակ Կաթ» գործարանի, «Արթմեդ» ԲԿ-ի, «Աթենք» մսամթերքի կոմբինատի;
Ավան վարչական շրջանի՝ Ծարավ Աղբյուրի փողոցի, Հր․Աճառյան փողոցի անհատական տնատիրությունների,
Կոտայքի մարզի՝ Բալահովիտ, Առինջ, Գետարգել, Վերին Պտղնի գյուղերի, Երևան-Սևան մայրուղու բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել