Բալահովիտում հրկիզել են տեղի հայտնի խանութներից մեկը
Մայիսի 2-ին, հրկիզման միջոցով գույքի դիտավորյալ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 03։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում գործող «Մհուբ» մարկետում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջները մարել են խանութի մուտքի ներսի հատվածում բռնկված հրդեհը, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։ Ու եթե հրշեջները օպերատիվ չգործեին, խանութի ողջ գույքը վերածվելու էր մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզում, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել է երկաթե ձող, որով կոտրել են խանութի մուտքի դռան ապակին, ապա դիզվաեռլիք են լցրել ներս, փայտի ծայրին ամրացված կտորը վառել ու կրակը նետել են խանութի ներս։Երջանիկ պատահականությամբ՝ այդ պահին կրակը տեսել է քաղաքացին, ով ահազանգել է 911։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել