Երևանում ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը
Ապրիլի 25-ին ավտովթարի է ենթարկվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Այդ օրը Նուբարաշենի խճուղի 17/1 հասցեի հարևանությամբ բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 38-ամյա Անդրանիկ Գասպարյանի վարած Lexus մակնիշի և 32-ամյա Լիլիթ Լալայանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով օրեր անց` ապրիլի 28-ին, վարորդներից Լ. Լալայանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Էրեբունի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Ա. Գասպարյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն է, իսկ Nissan-ի վարորդ Լ. Լալայանը աշխատում է «Ապառաժ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ։


















































«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել