«Ֆեյք պապիկներ», կեղծ տատիկներ... ու իսկական ստեր, ստեր, ստեր
7or.am-ը գրում է․ Բաներ կան, որոնցում, անկասկած, հաջողում է Նիկոլ Փաշինյանի թիմը: Կռահեցիք՝ ստեր փչել, հորինել, խեղաթյուրել, կեղծավորություն անել: Ավելին, կեղծ պապիկներ ու տատիկներ հորինել: Շատերը կարծում են, որ առաջինը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի «ֆեյք պապի» խաղացնելն էր: Կհիշեք: Փաշինյանը հարթակում տեղ ու խոսափող տրամադրեց մի տարեց խաբեբայի, որ ներկայացավ որպես ապրիլյան պատերազմում անձնազոհաբար նահատակված հերոսի պապիկ ու բավականին կեղտոտ ելույթ ունեցավ: Կարելի է չկասկածել, որ Փաշինյանի թիմը դա հատուկ էր արել: Եվ կարելի է չկասկածել այն պարզ պատճառով, որ երբ հաջորդ օրը խայտառակ սուտն ու զազրելի անբարոյականությունը բացահայտվեց, դրանք իրենց այնպես պահեցին, ասես՝ առանձնապես բան չէր եղել, իրենք ոչ մի վատ բան չէին արել: Դա է փաշինյանական թիմի բարոյական նկարագիրը, ավելի ճիշտ՝ անբարոյական պատկերը:
Բայց նախքան այդ էլ էին նրանք նման կեղծիքների դիմում: Կհիշեք, «դմփ-դմփ-հու»-ի «հեղափոխության» օրերին «ոստիկան Աշոտի տատին»: Դա, ինչ խոսք, հորինված էր: Մի քիչ անեկդոտային, մի քիչ սրամիտ, բայց՝ հորինվածք էր:
Հետո, երբ կորոնավիրուսի պատրվակով անիծյալ 2020-ին արգելվեց Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելը, փաշինյանական քարոզչությունը հանրությանը զբաղեցրեց «Արտուշ պապի» բեմադրությամբ: Համեմատաբար անշառ հնարք էր, բայց այս դեպքում էլի որոշակի կեղծության հետ գործ ունեինք: Այսպես ասած՝ «պապիկ շոու» էր:
Հարկավ, թե՛ Փաշինյանի, թե՛ նրա թիմակիցների ստերի շարքում ներկայացված օրինակները զուտ առանձին օրինակներ են, թեպետ՝ բնութագրական: Փաշինյանենց դեպքում միայն մեկ բան է իսկական: Եվ այդ մեկ բանը սուտն է:
Եվ ահա, էլի մեկ օրինակ: Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (կրթության «նիկոլ փաշինյանը», կարելի է ասել) ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Գորիսին մերձակա Խնածախ սահմանային համայնքում ունեն ուսուցիչ, որը 450 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Արձանագրեցի՞ք:
Եվ ահա, «5-րդ ալիքի» մեր գործընկերները չեն զլացել, կապ են հաստատել Խնածախ գյուղում աշխատող վաստակաշատ ուսուցիչ Ալբերտ Աղաջանյանի հետ: Մարդը պարզ ու շիտակ ասաց, որ իր աշխատավարձը կազմում է 295 հազար 62 դրամ: Լավ, «կլորացնենք», թող 300 հազար լինի: Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կրթության նախարարը բացահայտ սուտ է ասել: Հայտարարել է, թե 450 հազար աշխատավարձ են տալիս մարդուն, բայց պարզվում է՝ իրականում դրանից նկատելի քիչ են վճարում: Կասկածողները կարող են համոզվել մեր գործընկերների պատրաստած անդրադարձը ստորև դիտելով: Բայց վերադառնանք փաշինյանական հերթական դրսևորմանը, այսպես ասենք՝ փաշինյանիզմին:
Այո, շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի թիմում, գլխավորած կառավարության կազմում կարող են լինել միայն այնպիսի անձինք, որոնք ընդունակ են ստել: Այսինքն, քպ-ական լինելու առաջին գլխավոր պայմանը բացահայտ սուտ ասելու ունակությունն է, մյուս պայմանը՝ ստի մեջ բռնվելուց հետո, հնարավորինս անհեթեթ «կռուտիտներ» անելը: Այ, օրինակ, բռնել էին մի քպ-ականի, որ անծանոթ կանանց հասցեին կեղտոտ արտահայտություններ էր արել սոցցանցային մեսինջերով: Հայտարարեց, թե իր հեռախոսով ուրիշն է նման բաներ արել: Ու... ոչ մի բան: Նույնիսկ ձևի համար չսկսեցին փնտրել քպ-ական դեպուտատի հեռախոսով նման խուլիգանության կարծեցյալ հեղինակին:
Հիմա ի՞նչ է լինելու Փաշինյանի (ինչ տարբերություն՝ ինքն է, թե իր նախարարներից մեկնումեկը) այս մի բռնված ստի հետևանքը: Ոչ մի բան: Սրանք միայն մեկ բանից են ուժեղ՝ «ֆեյք պապիկներ», կեղծ տատիկներ ու՝ ստեր, ստեր, ստեր:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել