Ադամ Շիֆը Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսում
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը երկուշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ: Այս մասին նա նշեց NEWS.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ բանաձեւը ոչ միայն կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը, այլեւ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
«Մենք պետք է նաեւ աջակցենք պատերազմական հանցագործությունների հետաքննությանը եւ հետապնդենք, որ պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր պատասխանատու են բռնաբարությունների, սպանությունների, մահացած հայերի մարմինները պղծելու եւ միջազգային իրավունքի խախտմամբ գերիներին ազատ չարձակելու համար։ Սա է այն ամենը, ինչին Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է հետամուտ լինեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հանուն փրկության նրա անջատման անհրաժեշտությունը, և դադարեցնի Ադրբեջան օգնություն ուղարկելը:
Բանաձեւի նախագծում ընդգծված է, որ Արցախի անկախությունը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից ամրագրված ինքնորոշման իրավունքին և 1991 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներին համապատասխան:
Փաստաթուղթը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ չհրահրված հարձակումները և կոչ է անում Բաքվին առանց նախապայմանների վերջ տալ շրջափակմանն ու Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիային:
Միացյալ Նահանգների վարչակազմին նախագիծը կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ դրանով իսկ այդ երկրի վարչակազմի համար հստակեցնելով, որ հետագա հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ կհանգեցնեն պատժամիջոցների և այլ միջոցների:
Բանաձևի նախագծում ընդգծված է աջակցությունը Միացյալ Նահանգների ժողովրդավարական գործընկեր Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հարձակումների և միջազգային օրենքների ու նորմերի աղաղակող խախտումների:
Փաստաթուղթը նաև սատարում է Հայաստանում և Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժածներին ամերիկյան և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերը:
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը և Ջոշ Գոթհայմերը այս բանաձեւի համահեղինակներն են:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել