Ալեն Սիմոնյանը դրածո է. կատարում է Ռուբինյանի հրահանգները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Ազգային ժողովում թեեւ անհարկի ակտիվություն էր ցուցաբերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն իրականում նրան ղեկավարում էր փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա էր հուշում ու հրահանգներ տալիս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ելույթի ժամանակ, երբ հայտարարեց, որ ամբիոնից չի իջնելու, Ռուբինյանը, ձեռքով հրելով Ալեն Սիմոնյանին, հրահանգեց անջատել խոսափողը: Սիմոնյանը բարձրաձայն ասաց՝ անջատե՛ք խոսափողը, ապա նույն ձեռքի հրահանգով ընդմիջում հայտարարեց Ալեն Սիմոնյանը: Երբ, ոգեւորված ազատագրված ամբիոնի փաստից, նկատողություն ստացած պատգամավորների անուններն էր փորձում հրապարակել, դարձյալ նրան ցուցակ փոխանցեց Ռուբինյանը:
Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանի հրահանգներով է շարժվում եւ փաստացի դրածո է խորհրդարանում, իսկ իրական ԱԺ նախագահը Ռուբեն Ռուբինյանն է, որ նստած տեղից երեկ ողջ ընթացքում չբարձրացավ, նաեւ՝ այն ժամանակ, երբ թեժ իրավիճակում Նիկոլ Փաշինյանին մեկուսացրին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել