Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Հայաստան

Ծաղկաձորում անտառը սեփականաշնորհել է Զախարյանի եղբորորդին, ծառերն արմատախիլ են անում Սամվել Ալեքսանյանի դուստրը եւ փեսան

«Հետք»-ը օրերս քաղաքացիների ահազանգով Ծաղկաձոր քաղաքում ծառերն արմատախիլ անելու դեպք է արձանագրել։ Երկու էքսկավատորով արմատախիլ էին արվում սաղարթախիտ ծառերը, ճանապարհ էր բացվում։ Քանդված տարածքում տեղ-տեղ խոր փոսեր էին փորվել։

Նկարահանման ժամանակ մեզ մոտեցավ մի տղամարդ, հայտնեց, որ տարածքի սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի մերձավորն է և ասաց, որ աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեն, տարածքը սեփականաշնորհված է։ Նա չներկայացավ։ Հարցրինք, թե ինչ թույլտվության մասին է խոսքը։ Վերջինս գնաց ու, որոշ ժամանակ անց վերադառնալով, բջջային հեռախոսով ցույց տվեց մի գրություն, ըստ որի՝ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը չի առարկում սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի առաջարկած աշխատանքների կատարմանը և առաջարկում է բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանման նորմերը չխախտելով՝ տարածքում կատարել էտում և բարեկարգում։ Այդ գրությունից պարզ չդարձավ, թե ինչի՞ն չի առարկում քաղաքապետը։

«Հետք»-ը պարզել է, որ 4 հեկտար անտառային տարածքը սեփականաշնորհել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբորորդին՝ Գագիկ Զախարյանը։ Տարիներ անց հողամասի սեփականության իրավունքը փոխանցվել է նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի դստերն ու նրա ամուսնուն։

 Դեռևս 2006 թ.-ին Կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացած 699 հեկտար հողամասն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է Ծաղկաձոր համայնքին։ Նույն որոշմամբ այդ հողամասից 363 հեկտարի կատեգորիան գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է հատուկ պահպանվող տարածքների։ Զարմանալիորեն, Կառավարության այդ որոշման մեջ հողամասերի՝ անտառային լինելու մասին խոսք չկա, այն դեպքում, երբ տարածքում սաղարթախիտ անտառներ էին ։ Դա են վկայում արբանյակից արված լուսանկարները։

Ծաղկաձորին փոխանցված անտառապատ տարածքը ներառել է նաև այն 4 հեկտար տարածքը, որտեղ այս օրերին քանդման աշխատանքներ են տարվում։

Արդեն 2013 թ.-ին Ծաղկաձոր համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է հողամասի փոխանակում իրականացնել։ Այդ որոշմամբ Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց, թիվ 36 հասցեում գտնվող, Գագիկ Սայադի Զախարյանի սեփականությունը հանդիսացող 4 հեկտար (3,99 հա) հողամասը փոխանակվել է Օլիմպիական փողոց, թիվ 16 հասցեում գտնվող, Ծաղկաձոր համայնքին պատկանող նույն մակերեսով հողամասի հետ։ Գագիկ Զախարյանը նախկին պատգամավոր Սայադ Զախարյանի որդին է, իսկ Սայադ Զախարյանը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբայրն է։

4 հեկտար անտառապատ տարածքի սեփականատեր Գագիկ Զախարյանը տարիներ շարունակ որևէ գործունեություն չի ձեռնարկել։ Հետագայում հողամասը վաճառել է նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊ ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանին։ Նա իր հերթին հողամասը փոխանցել է Սամվել Ալեքսանյանի դստերը և փեսային՝ Աստղիկ Ալեքսանյանին և Դավիթ Դավթյանին։ 2022 թ.-ին սեփականատերերը հողամասը 430 միլիոն դրամ վարկի դիմաց գրավադրել են «Արարատբանկում»։

Սամվել Ալեքսանյանի փեսան ՝ Դավիթ Դավթյանը, 2018 թ.-ին ստեղծված, կառուցապատմամբ զբաղվող «Արմ կոնստրակտ» ՍՊԸ-ի 100 % բաժնետերն է։ Այս ընկերությունն այժմ Երևանի Արաբկիր, Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում շենքեր է կառուցում։

«Չկա օրենսդրական որևէ կետ, որը կարող է արգելել սեփականատերերին իրենց տարածքներում աշխատանքներ կատարել։ Ձեր նշած տարածքը, որտեղ աշխատանքներ են իրականացվում, 4 հա մակերես ունի, որն ամբողջությամբ անտառածածկ է»,-նշեց համայնքի ղեկավարը։ 

Անդրադառնալով սեփականատիրոջ ներկայացուցչի՝ մեզ ցույց տված փաստաթղթին, Հարությունյանը նշեց, որ անտառը սաղարթախիտ էր, սեփականատերերը ճանապարհ չունեին անտառ մտնելու, ինքն էլ տրված գրությամբ չի առարկել, որ ճանապարհ բացեն և կոճղաշիվային էտում իրականացնեն։ Նրա խոսքով՝ տարածքում բազմահարկ շինություն չի կառուցվի։

Թեև Ծաղկաձորի քաղաքապետը պնդում է, թե լծակ չունեն մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում վերահսկողություն իրականացնելու, բայց օրենսդրությունը սահմանում է համայնքի ղեկավարի լիազորությունները եւ պարտականությունները։ Ըստ այդմ՝ քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերում կառուցապատման և քանդման աշխատանքներ կատարելու դեպքում պետք է ունենան համայնքի ղեկավարի թույլտվությունը։

Մենք արձանագրել ենք նաեւ, որ Ծաղկաձորի Օլիմպիական փողոց թիվ 16 հասցեի սեփականատերերը ճանապարհի հողային աշխատանքներից բացի՝ փոսեր էին փորել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետ Նաիրա Աղաբաբյանը նշեց, որ երեկվանից, երբ «Հետքի» հրապարակման հիման վրա տեսչական մարմինը վարույթ է հարուցել, աշխատանքները տեղում դադարեցվել են եւ ապրիլի 19-ի դրությամբ չեն շարունակվել։ Վարույթը կարող է տևել մինչև 1 ամիս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում