Իմքայլականը Էջմիածնի կինոթատրոնը բազմաբնակարան շենքի վերածելու հայտ է ներկայացրել
Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքը և ցանկանում է տեղում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել: Այս մասին գրում է Hetq.am-ը:
Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, մարմարե սալերով, կամարներով ու մեծ ջահերով երկհարկանի շենքի տեղում նախատեսվող շինության էսքիզային նախագծի վերաբերյալ ապրիլի 18-ին հանրային քննարկում էր կազմակերպվել, որը վարում էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:
«Ավա Գրանիտ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրին էսքիզային նախագիծը: Ինչպես պարզվեց, վերակառուցումից հետո պահպանվելու են միայն շենքի ճակատային կամարային լուծումները, որի հետևում վեր է խոյանալու 35 մետրանոց բարձրահարկ շինությունը: Մոտակայքում ամենաբարձրահարկ շինությունը Էջմիածնի համայնքապետարանի 7 հարկանի վարչական շենքն է: Նորակառույց շենքը, ըստ նախագծի, 10-հարկանի է: Նախատեսվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի՝ մոտ 80 ավտոմեքենայի համար:
Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ, առաջին երկու հարկերում լինելու են հասարակական տարածքներ՝ սրճարաններ, 2 կինոդահլիճ՝ յուրաքանչյուրը 50-տեղանոց, երեխաների համար զվարճանքի վայրեր: Իհարկե, կինոդահլիճներն անհամեմատ փոք են լինելու նախկին կինոթատրոնի դահլիճներից:
Էջմիածնեցի 73-ամյա Հարություն Աղումյանը հիշում է իրենց շենքի դիմաց գործող կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճները, որտեղ ընտանիքով ֆիլմ էին դիտում: Ասում է՝ ապագա կնոջ հետ չի կարողացել կինոթատրոնում ժամադրվել, քանի որ տունը մի քանի մետր հեռավորության վրա էր՝ բոլորի տեսադաշտում: Հիշում է, որ կինոթատրոնն ուներ երկու դահլիճ՝ մեծ և փոքր: Ներսում սրճարան էր գործում: Որոշ օրերի նույնիսկ հնարավոր չէր լինում կինոյի տոմս գնել և դրա համար ծանոթ էին փնտրում: Երբ տեղեկացել է, որ կինոթատրոնը քանդելու և բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նախագիծ կա, շտապել է համայնքապետարան:
Հարություն Աղումյանը և Սբ. Մեսրոպ Մաշտոց փողոցի թիվ 107 շենքի այլ բնակիչներ դեմ են նախկին կինոթատրոնի տեղում բազմահարկ շենք կառուցելու գաղափարին: Պնդում են, որ այդ տարածքում 5-հարկանի շենքեր կան, և բազմահարկ շենքի գոյությունը կարող է լուրջ դժվարություններ առաջացնել բնակիչների համար:
«Այժմ դրված է մեր հետագա բնակության հարցը՝ ապրենք մեր տներում, թե բազմահարկ շենքի կառուցումից հետո վաճառենք, գնանք»,-ասում է Հարություն Աղումյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել