Ուռճացված տվյալներ կառավարության հաշվետվության մեջ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարութան 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Այդ նույն զեկույցում անդրադարձ կա Պարեկային ծառայությանը, սակայն առկա են ցուցանիշներ, որոնք այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ՝ նշվում է, թե Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում պարեկային ոստիկանությունը սկսել է ծառայությունը: Ընթանում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման նախապատրաստական աշխատանքները:
Սակայն FIP-ը փաստում է, որ իրականում, նշված 6 մարզերից Պարեկային ծառայությունը 2022 թվականին գործել է միայն Շիրակի ու Լոռու մարզերում, իսկ Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում Պարեկային ծառայությունը սկսել է գործել 2023 թվականի հունվարից: Մյուս կողմից՝ ներկայացված են հենց 2023 թվականի տվյալները: Օրինակ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հատվածի մեծ մասը վերաբերում է 2023 թվականին տեղի ունեցած գործընթացներին։ 2022 թվականի՝ կառավարության գործունեության վերաբերյալ 83-էջանոց հաշվետվության մեջ ավելի քան 90 անգամ նշվել է 2023 թվականը։
Ստացվում է, որ կառավարության գործունեության ծրագրում թյուրիմացություններ կան, եւ կան ուռճացված տվյալներ, որոնք չեն վերաբերում 2022 թվականի գործունեությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել