Իրավապահները «նստած» են սոցցանցային մոնիտորինգի վրա. նորանոր քրեական վարույթներ են նախաձեռնվում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Համապատասխան մարմինները հետևողականորեն շարունակում են հանցանք չտեսնել բազմաթիվ քպականների՝ տարբեր ժամանակներում թույլ տված արարքներում՝ բռնության ակնհայտ սպառնալիքներ, ընդդիմադիրների վրա հարձակումներ, այդ թվում՝ աքացիներով, կարտոֆիլամարտ, տարբեր «ռազբոռկաներ», խուլիգանական դրսևորումներ և այլն, և այլն: Փոխարենը նրանք պատրաստ են ընդդիմադիր հայացք ունեցող որևէ մեկի՝ նույնիսկ սխալ տեղով փողոցն անցնելու համար ոչ միայն վարչական տուգանք նշանակել, այլև քրեական վարույթ նախաձեռնել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունների վախերն ու «ներքին չիստկա» անելու մարմաջն այն աստիճանի է հասել, որ իրավապահ բոլոր համակարգերը գրեթե ամբողջությամբ դրված են սոցցանցային մոնիտորինգի տակ: Գնալով ավելի հաճախ են ընդդիմադիր հայացք ունեցող տարբեր օգտատերերի նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնվում... սոցցանցային գրառման տակ: Հիմնականում «մեղադրանքը» վերաբերում է սպառնալիք կամ բռնության կոչ հնչեցնելուն: Ընդ որում, մեծամասամբ խոսքը վերացական գնահատականների մասին է, որոնք իրավապահները որակում են որպես իշխանություններին և, ի մասնավորի, Նիկոլ Փաշինյանի անձին ուղղված:
Ավելին, նույնիսկ պատկերավոր, գեղարվեստական ձևակերպումները կամ «կերպարները» իրավապահները «ինդենտիֆիկացնում» են իշխանավորների հետ:Մեր աղբյուրների փոխանցմամբ, ոստիկաններից, քննիչներից, նաև դատախազներից շատերը, մեղմ ասած, ուրախ չեն այս վիճակից, ավելին՝ չեն էլ թաքցնում, որ զզվել են այս ամենից, նույնիսկ ծիծաղելի են համարում Փաշինյանի այս աստիճան վախերն ու նման անհեթեթ գործերով վարույթներ նախաձեռնելը, սակայն պարտավոր են անել, որովհետև հրաման ունեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել