Էդ հարկերով ի՞նչն եք շենացնում․ չասեք, թե իբր տնտեսական աճ եք ապահովել․ Սևակ Հակոբյան
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Էսօր հարկ վճարողների օրն է, ու ՊԵԿ-ը բոլոր քաղաքացիներին SMS հաղորդագրություն է ուղարկում՝ շնորհավորելով ու գրելով, թե «վճարելով հարկերը՝ դուք շենացնում եք Հայաստանի Հանրապետությունը»։ Քաղաքացին, այո, հարկ է վճարում, որ շենացնի Հայաստանի Հանրապետությունը։ Էդ հարկերը գնում են պետական բյուջե կոչված ընդհանուր կաթսա։ Ինչ-որ բաներ, այո, շենացվում են էդ հարկերով, բայց արդյո՞ք դա պետությունն է։
Իմ պատկերացմամբ, էդ հարկերով գնվում է նոր ավտոպարկ՝ քաղաքացու դեմքին փողոցում թքող Ալեն Սիմոնյանի համար։ Այդ քաղաքացու ձեռքերը ոլորող (որ Ալենի բերնին չտա) անվտանգության աշխատակիցներին աշխատավարձ ու վստահ եմ՝ պարգևավճար է տրվում։ Էդ հարկերով տներ, դաչաներ են առնում ՔՊ-ական հարստացող պաշտոնյաները, պահվում է վարչապետ կոչվածը՝ դաչաներ, մեքենաների հսկա շարասյուն, իր անվտանգությունը, հսկող ու անվերապահ ապահովող անվտանգության համակարգի բոլոր-բոլոր աշխատակիցները՝ աշխատավարձ ու պաարգևավճարով։
Այդ հարկերից է, որ Տիգրան Ավինյանը սակուրա և այլ քարոզչական ծախսեր է անում, որ կարողանա մի քիչ գոնե ճանաչելի լինի ընտրությունների ժամանակ։
Էդ հարկերից է, որ անիմաստ ու անկապ նախագահ հանդես եկող, Գրզոյի նախկին աշխատողը պետական ինքնաթիռով թռչում է էս երկիր, էն երկիր շրջագայելու (կարծես Գրզոն փող չուներ՝ իր միջոցներով ուղարկեր)։
Էդ հարկերով ի՞նչն եք շենացնում։ Չասեք, թե իբր տնտեսական աճ եք ապահովել։ Տնտեսական աճի համար գնացեք Ղուրբան եղեք Պուտինին, որ հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում, ընկավ սանկցիաների տակ, ռուսներ եկան Հայաստան։ Ասենք շնորհակալույթուն, որ ինքնաթիռներն ընդունել եք Զվարթնոց օդանավակայանո՞ւմ։
Ի՞նչ եք արել դուք հարկատուների գումարները հանուն պետության շենացման ծախսելու ուղղությամբ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել