Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Մամուլ

Քաղաքական ընդդիմության վարկանիշը և անհատների պոռթկումը մի համեմատեք իրար հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

Ընդդիմությունը կմասնակցի այսօրվա ԱԺ արտահերթ նիստին, որին ներկայացվելու է կառավարության հնգամյա (2021-2026 թթ.) ծրագրի 2022թ․ կատարման զեկույցը։ Հիշեցնենք․ տեւական ժամանակ է՝ ընդդիմադիրները չեն մասնակցում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Ո՞րն է տարբերությունը, որ կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանին ընդդիմադիրները չեն մասնակցում, իսկ այսօրվա նիստին ներկա գտնվելու որոշում են կայացրել։ Գուցե հանրության ստվար զանգվածների քննադատությունների՞ց են հետեւություն արել։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։

- Ընդդիմության ներկայացուցիչներն ԱԺ-կառավարություն հարցուպատասխաններին չմաս- նակցելը բացատրում էին նրանով, որ չեք ուզում Փաշինյանին հարց տալ, որ ինքն էլ չմանիպուլացնի, փաստերը խեղաթյուրի եւ ձեր դեմ պտտի։

- Այսօրվա նիստին մասնակցելու ենք, որովհետեւ ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունը ներկայացվում է տարեկան մեկ անգամ։ Իսկ մենք որեւէ ընթացակարգով ստիպվածություն, պարտադրանք չունենք։

- Այսինքն՝ այս նիստի՞ն էլ հարցեր չեք տալու Փաշինյանին։

- Օրը կգա՝ բարին էլ հետը։

- Իսկ գուցե նիստին մասնակցելու որոշման վրա ազդել է հանրային կարծիքը, մենք տեսնում ենք, որ հատկապես վերջին շրջանում երկրում բողոքի մթնոլորտ կա, մի տիկին անձրեւանոց է շպրտում վարչապետի վրա, մի դիզայներ թույլ չի տալիս, որ Ադրբեջանի դրոշը ծածանվի մեր մայրաքաղաքում, իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը: Ոչի՞նչ, որ դրա համար էլ ձեզ քննադատում են ոչ պակաս, քան իշխանություններին։

- Գիտեք, ոմանք խոսում են, ոմանք չեն խոսում, քաղաքական ընդդիմության վարկանիշը եւ անձերի, անհատների պոռթկումը մի համեմատեք իրար հետ։ Բայց ընդդիմությունն իր մարտավարությունը, ռազմավարությունը մշակելիս, բնականաբար, հաշվի է առնում հանրային տրամադրությունները։

- Ես հենց դա եմ ասում՝ կա հանրային տրամադրություն, բողոքի ալիք․․․

- Միշտ էլ եղել են նման տրամադրություններ, միշտ էլ կլինեն որոշակի հատվածներ, որոնք ընդդիմությանը ներկայացնելիս դժգոհ կլինեն։

- Ես խոսում եմ հանրային պահանջի մասին, որ մարդիկ պայքարում են, ինքնակազմակերպվում, իսկ ձեզ մոտ չի հասկացվում՝ ո՞րն է «զադդերժկայի» պատճառը․ եթե մալիշկացի մի կին անձրեւանոց նետելու ռիսկի է գնում, ընդդիմությունն ինչո՞ւ նույնը չի անում։

- Ի՞նչ ռիսկի` անձրեւանո՞ց նետելու։

- Նետվեք ձեր խոստումներն իրականացնելու գործին, դուք էիք, չէ՞, 2021-ին խոստանում, թե նպատակն օր առաջ իշխանափոխություն անելն է։

- Ընդդիմությունն իր արսենալում բազմաթիվ գործիքներ ունի, որոնցից մեկը դժգոհության հանրային ակցիան է, որոնք կկիրառվեն ըստ անհրաժեշտության։

- Դուք, փաստորեն, այլ գործիքներ կիրառո՞ւմ եք, թե՞ համարում եք, որ խորհրդարանի նիստերին գտնվելն ու գործուղումներին գնալը իշխանություններին հեռացնելու ճանապարհն է։

- Այս պահին մեր գործիքակազմից օգտագործում ենք հանրային հանդիպումներ, հանրային դժգոհության ակցիաներին աջակցություն ենք ցուցաբերում, մասնակցություն։

- Գուցե առանց լիդեր եք մնացել, դրա համար եք այսպես անծրագիր, ակտիվ չեք: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը տեւական ժամանակ Գերմանիայում էր, ճիշտ է` օրերս վերադարձել է, ու գուցե նրա վերադարձով է պայմանավորված, որ կրկին ակտիվանում եք։

- Ղեկավարի ներկայությունն աշխարհագրորեն շատ քիչ բան է փոխում, որովհետեւ կա ղեկավար, կուսակցության ղեկավար․․․ այստեղ է, թե այստեղ չէ, դա կուսակցության երկարաժամկետ ռազմավարության-մարտավարության, միջնաժամկետ մարտավարության վրա չի ազդում։ Երկրորդը. նորից եմ կրկնում․ ընդդիմությունը խորհրդարանական ֆրակցիա ունի, իր արսենալում լայն գործիքակազմ, որն օգտագործում է ըստ անհրաժեշտության՝ վերլուծելով արտաքին եւ ներքին միջավայրերը։

- Խորհրդարանական սահմանափակ լծակներից ամենաշատը դուք եք բողոքում, բազմիցս լսում ենք, որ այսինչ կառույցի ընտրությանը թեկնածու չեք առաջադրում, անգամ նախագահի թեկնածու չներկայացրիք՝ ասելով, թե չունեք մեծամասնություն, հիմա կարծում եք, որ խորհրդարանական լծակներով հնարավո՞ր է իշխանափոխության հասնել։

- Խորհրդարանում անում ենք այն, ինչ այդ պահին համարում եք արդյունավետ, հիմա գնալ նախագահի ընտրության՝ իմանալով, որ թեկնածուդ չի անցնելու, ի՞նչ իմաստ ունի։

- Բայց չէ՞ որ դուք ընտրողին իշխանափոխության խոստում եք տվել, խորհրդարանական լծակները կիրառելով կարողանալո՞ւ եք հասնել դրան։

- Գալիս ենք՝ իշխանություն փոխելու ընտրությունների միջոցով, հիմա իշխանություն փոխելու համար պիտի համատեղել խորհրդարանական եւ արտախորհրդարանական պայքարի միջոցները։

- Ե՞վ...

- Իշխանություն փոխելը նախընտրական խոստում է․ 2021-ին 26 կուսակցություն եւ դաշինք են մասնակցել, 26-ից մի մասը գալիս էր ներկայություն ապահովելու համար, մի մասը՝ որպեսզի ճանաչելի դառնան, մի մասը գալիս էր իշխանություն ձեւավորելու համար, մեր նպատակը եւս եղել է իշխանություն ձեւավորելը, ընտրություններին հաջողության չհասանք։

- Եթե չհասաք, պիտի սպասեք հաջո՞րդ ընտրություններին։

- Իշխանափոխության գործողության հասնելու համար խորհրդարանական եւ արտախորհրդարանական պայքարի միջոցներ կան։

- Ինչ-որ պահից դուք որդեգրել եք միայն խորհրդարանականը, արտախորհրդարանական գործողություններ չկան, ինչո՞ւ։

- Եթե այսօր չի երեւում, չի նշանակում, որ ընդհանրապես չկա։

- Ինչո՞ւ չի երեւում:

- Որովհետեւ այս պահի դրությամբ արտախորհրդարանական ակտիվ միջոցառում անցկացնելու վերաբերյալ ունենք մի քիչ այլ մոտեցում, քան թե դուք։

- Այսինքն՝ ձեր եւ հասարակության մոտեցումները, փաստորեն, չեն համընկնում, բոլորը տեսնում են, որ մարդիկ պոռթկում են, դուք ասում եք․․․

- Հասարակության մի մասն ունի բողոք։

- Չե՞ք կարծում, որ ընդդիմության շնորհքն էլ դրանում է, որ այդ մի մասի բողոքը բազմապատկի։

- Ոչ, արդյունքի հասնելու համար գործիքակազմի ճիշտ ընտրության խնդիր կա։

- Կարծում եք՝ ճի՞շտ ընտրություն եք անում, որ խորհրդարանական գործիքակազմն եք միայն կիրառում։

- Իսկ ո՞վ ասաց, որ դա ճիշտ չէ։

- Գուցե մտքափոխվե՞լ եք, կարծում եք` իշխանությունն այնքան էլ վատը չէ, եւ այս պայմաններում ով էլ լիներ, նույնկերպ էր լինելու, որ իրականում դավաճան չեն, ինչպես ձեր խմբակցությունից ոմանք են ասում։

- Մի մանիպուլացրեք, նման կարծիք որեւէ մեկը չի հայտնել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում