Արարատի մարզային վարչության օպերլիազորները ծեծել են քննիչին, նրանցից մեկը նաև թմրամիջոց է իրացրել. դատախազը գործն ուղարկել է դատարան
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն և Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ օպերլիազոր Վ.Ս.-ն զբաղվել է թմրամիջոցի ապօրինի իրացմամբ. իր մտերիմ Մ.Գ.-ի օժանդակությամբ Գ.Պ.-ին է փոխանցել 0.52 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Պարզվել է նաև, որ օպերլիազոր Վ.Ս.-ն, 2009 թվականից ծառայելով Ոստիկանության համակարգում, իսկ 2018 թվականից զբաղեցնելով Արարատի մարզային վարչության ավագ օպերլիազորի պաշտոնը, տեղյակ լինելով իր մտերիմ Մ.Գ.-ի կողմից պարբերաբար գողություններ կատարելու և դրա արդյունքում ձեռք բերված առարկաների իրացման մասին` միջոցներ չի ձեռնարկել հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և Մ.Գ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ ընտրվել է կալանք խափանման միջոցը. Վ.Ս.-ն ձերբակալվել և ներկայացվել է դատարան, սակայն Հակակոռուպցիոն դատարանը մերժել է կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, որի դեմ հսկող դատախազի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման բողոք:
2023 թվականի ապրիլի 10-ին Գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթը, որով մեղադրանք է ներկայացվել Ս.Ք.-ին՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), Վ.Ս.-ին` Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի իրացում), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Մեղադրանք է ներկայացվել նաև Մ.Գ.-ին՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելը):
Նույն օրը Գլխավոր դատախազությունում ստացվել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ դատախազի կողմից հատուկ վերանայման բողոքը բավարարելու և օպերլիազոր Վ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:
Վ.Ս.-ն ներկայացել է քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել:
2023 թվականի ապրիլի 13-ին դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել