Խմբակային ծեծկռտուք Երևանում․ Աշտարակի խճուղում ավտովթարից հետո մոտ 20 հոգի միմյանց ծեծել են
Ապրիլի 16-ին, մի «կաթիլ մեղրի պատմություն» է տեղի ունեցել Երևանում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 10։50-ից 11։10-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշենից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում մոտ 20-ից ավելի երիտասարդներ ճանապարհը փակել ու խուլիգանության դրդումներով, իրար հայհոյելով, «սամասուդ» էին անում։
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է 2 մեքենաների բախումը, ինչի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։
Երթևեկությունը կաթվածահար է եղել։
Օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանտաար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, դեպքի վայրում կարողացան խուլիգանություն կատարող՝ ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկել, սակայն մի քանիսը, տեսնելով պարեկների ավտոմեքենաները մոտենում են, դիմեցին փախուստի։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները։Դեպքի փաստով խուլիգանություն հատկանիշներով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանություն ու Պարեկային Ծառայությունը, համագործակցելով քննչական բաժնի հետ, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել