Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Հայաստան

Ներդրումների մասին՝ ոչինչ կամ ամեն ինչ

168․am-ը գրում է․ Դեռևս անցած տարվա վերջին՝ խոսելով ներդրումների մասին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե 2022թ. ունենալու ենք ներդրումների շատ բարձր հոսք դեպի Հայաստան։ Այն բանից հետո, երբ օրերս պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց ներդրումների տարեկան ցուցանիշները, էկոնոմիկայի նախարարը շտապեց հաստատել իր հայտարարությունը։

«2022թ. օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998,1 մլն դոլար` կազմելով ՀՆԱ 5,12 տոկոսը։

2021-ին այդ ցուցանիշը եղել է 366,4 մլն դոլար, կամ ՀՆԱ մոտ 2,5 տոկոսը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր էկոնոմիկայի նախարարը՝ տպավորություն ստեղծելով, որ աննախադեպ հաջողությունների են հասել, օտարերկրյա ուղղակի ներդրումները գրեթե 3 անգամ ավելացել են։

 Իսկ թե իրականում ի՞նչ կա թաքնված այդ թվերի տակ, նախարարը խուսափել է բացահայտել։

Սա վաղուց սովորություն է դարձել պետական կառավարման համակարգում։ Նիկոլ Փաշինյանից սկսած, մյուս պաշտոնյաներով վերջացրած, նստած են հասարակության շրջանում կեղծ լավատեսություն սերմանելու գործի վրա։

Պաշտոնական վիճակագրությունն իսկապես արձանագրել է, որ անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում կազմել են 998,1 մլն դոլար։ Բայց այս ցուցանիշը շատ քիչ է ներդրումների վերաբերյալ իրական պատկերացում կազմելու համար։ Դրա համար կա մեկ այլ ոչ պակաս կարևոր ցուցանիշ, որը վերաբերում է ներդրումների զուտ հոսքերին։

Զուտ հոսքերը ստացումներից հանած մարումներն են։ Դա էլ ներդրումների հաշվեկշիռն է։

Անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը Հայաստան կազմել են ընդամենը 49,7 մլն դոլար։ Դրանք նախորդ տարվանից գրեթե կիսով չափ ավելի են, բայց ինչպես տեսնում ենք, չնչին մեծություն են։

Իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են շուրջ 182 մլրդ դրամ, ինչն այսօրվա փոխարժեքով համարժեք է 450 մլն դոլարի։ Անցած տարվա միջին տարեկանով, ավելի քիչ՝ գրեթե 400 մլն դոլար։ Սա 2021թ. ավելի է, բայց ընդամենը 53 մլրդ դրամով։

Պակաս կարևոր չէ այն, թե որտեղի՞ց են եկել և ո՞ւր են գնացել այդ գումարները, ինչքանո՞վ են նպաստել տնտեսության պոտենցիալի ավելացմանը։

Տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի գրեթե 60 տոկոսը ստացվել է Ռուսաստանից՝ 182 մլրդ դրամից 108 միլիարդը։

Գրեթե 15,5 մլրդ դրամ եկել է Արգենտինայից, ևս 10,2 միլիարդ՝ Կիպրոսից։ Արգենտինյան ներդրումները՝ օդային տրանսպորտի, իսկ կիպրականը՝ էներգետիկայում են եղել։

Կանադայից ուղղակի ներդրումների զուտ հոսքն իրական տնտեսության մեջ կազմել է 8 միլիարդ, որն ամբողջությամբ գնացել է հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մեջ։ Իտալիայից ստացվել է 6,6 միլիարդ, Ֆրանսիայից՝ 5 միլիարդ, Լյուքսեմբուրգից՝ գրեթե 4 միլիարդ, Վիրջինյան կղզիներից՝ 2,3 մլրդ դրամի ներդրումային զուտ հոսք։

Մնացածը մանր-մունր ներդրումներ են, որոնք ստացվել են տարբեր երկրներից։ Դրանք մեծ կշիռ չեն կազմում ուղղակի օտարերկրյա ներդրումներում։

Միացյալ Նահանգներից զուտ հոսքերը Հայաստանի իրական տնտեսության մեջ անցած տարի կազմել են ընդամենը 603 միլիոն, Գերմանիայից՝ 353 միլիոն, Միացյալ Թագավորության պարագայում հաշվեկշիռը նույնիսկ ավելի քան 1 միլիարդով բացասական է, ավելի քիչ եկել է, քան գնացել։

Ամենամեծը, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի բաժինն է։ Այն Ռուսաստանի, որի հետ Հայաստանի քաղաքական հարաբերություններն այս իշխանության օրոք հայտնվել են վերջին տասնամյակների ամենացածր մակարդակում։

Ռուսաստանից եկած ներդրումները գնացել են տնտեսության երկու առանցքային ոլորտներ՝ հանքարդյունաբերություն և էներգետիկա։ Սրանք մեր տնտեսության այն ավանդական հատվածներ են, որոնք միշտ էլ հետաքրքիր են եղել դրսի ներդրողների համար։ Այս առումով այսօր էլ շատ բան չի փոխվել։ Ներդրողների հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության նկատմամբ շատ սահմանափակ ոլորտներում են։

Մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 46,7 մլրդ դրամ։ Եվս 8 միլիարդը եղել է հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մեջ։

52 միլիարդի զուտ հոսքեր են գրանցվել էներգետիկայում։ Երրորդ ամենախոշոր հատվածը եղել է անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, որտեղ զուտ հոսքերն անցել են 30 մլրդ դրամից։ Չորրորդ ուղղությունն օդային տրանսպորտն է՝ 17 մլրդ դրամ զուտ հոսքերով։

Մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ կատարված ռուսական ներդրումների զուտ հոսքն անցած տարի կազմել է գրեթե 65 մլրդ դրամ, ինչը համարժեք է 150 մլն դոլարի։ Փոխարենը՝ նիդեռլանդական կապիտալն է դուրս եկել այստեղից՝ զուտ հոսքերը գրեթե 21,5 միլիարդով կրճատվել են։

Էներգետիկայում ստացված 52 մլրդ դրամ զուտ հոսքերի կեսից ավելին եղել է Ռուսաստանի բաժինը՝ ավելի քան 27 մլրդ դրամի կարգի։ Էներգետիկայում հետաքրքրություններ է ցուցաբերել նաև Կիպրոսը, որտեղից կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքը գերազանցել է 10 միլիարդը։

Ռուսաստանի բաժինը բավական շոշափելի է եղել նաև անշարժ գույքի հետ կապված գործունեության մեջ։ 30 միլիարդ զուտ հոսքերից 16 միլիարդը ռուսական կապիտալն է։

Ավելի քան 17 միլիարդի զուտ ներդրում է կատարվել օդային տրանսպորտում, մեծ մասը՝ 15 միլիարդը, արգենտինյան ներդրումներ են։

Ներդրումների աշխարհագրությունը Հայաստանի տնտեսության իրական հատվածում սրանով հիմնականում ավարտվում է։ Այլ տեղերում հետաքրքրությունները մեծ չեն։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն անվտանգային ծանր միջավայրը, որն առկա է Հայաստանում ներդրումների համար։

Նույն պաշտոնական վիճակագրության տվյալներն են վկայում, որ մեր տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները գնալով նվազում են։ Եթե 2021թ. դրանք կազմել էին 1 տրիլիոն 950 մլրդ դրամ, ապա անցած տարի կազմել են 1 տրիլիոն 880 մլրդ դրամ։ Այլ կերպ, 70 միլիարդով կրճատվել են։