Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Հայաստան

Ովքե՞ր են մտահոգվել Ադրբեջանի դրոշն այրելուց և ինչո՞ւ

Նախօրեին Հայաստանում այրեցին Ադրբեջանի դրոշը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը, որի ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց և դուրս հանեց դահլիճից։ Ակցիա իրականացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն էր։ Նրան ոստիկանությունը ձերբակալեց, իսկ ժամեր անց ազատ արձակեց։

Արամ Նիկոլյանի քայլը որքան դրական արձագանք ստացավ հանրության կողմից, նույքան ծանր ու սուր արձագանքեցին իշխանական և ինխանամերձ գործիչները: Ստորև ներկայացնում ենք նրանցից մի քանիսի տեսակետը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը առաջ է բերել իշախանականների սիրելի թեզը՝ դրա փոխարեն գնացեք սահման: Գրում է․ «Ադրբեջանական դրոշ եք վառում Երևանու՞մ, լուսառատ և անվտանգ դահլիճու՞մ: Դե այդքան խիզախ եք զինվորական համազգեստ հագեք ու գնացեք սահման:

Դուք հերոս չեք: Հերոսները հայկական բանակում են...

Տղերքը, ովքեր թողել են իրենց տունն ու տեղը:

Տղերքը, ովքեր ցրտին ու շոգին իրենց կամքն են կոփում:

Տղերքը, ովքեր թողել են իրենց սիրածին, կամ չեն գտնում իրենց սիրածին, որովհետև պետությունն են պաշտպանում:

Տղերքը, ովքեր պատրաստ են գնդակ ստանալ իրենց ճակատին` հանուն հայրենիքի»

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի կարծիքով էլ, օրինակ, Հայաստանը տարիներով հետ է մնացել հենց դրոշներ վառողներով հպարտացողների պատճառով: «Դրոշ վառողների և դրոշ վառողներով հպարտացողների պատճառով ենք շատ ու շատ հետ մնացել տարիներ շարունակ։ Եթե դրոշ վառելը հերոսական քայլ է, ապա, էլ երբեք, չխոսեք իրական հերոսներից։

Չհամարձակվեք խոսել սեփական մարմնով հրամանատարի կյանքը փրկած սպայի, կրակի տակից վիրավոր ընկերներին դուրս բերած զինվորի, վառվող տնից երեխային դուրս հանող հրշեջի, գիշերը հերթապահող ու կյանք փրկող բժշկի, գիտելիք տվող մանկավարժի, կարգ ու կանոն պահպանող ոստիկանի և այն բոլոր մարդկանց մասին, ովքեր իրենց աշխատանքով ամեն օր մի փոքրիկ հերոսություն են անում, որ աշխարհը ավելի լավը դարձնեն»:

1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանն էլ կարծում է, որ թշնամու դրոշ վառելը ուղիղ հարված է երկրի հեղինակությանը: Իհարկե՝ նա թշնամի բառը չի օգտագործում։ «Երկրի անկախության և ինքնիշխանության մասին կարող ենք գիշերուզօր աշխարհի չորս ծագերում ելույթ ունենալ, բայց մեր ասելիքը, ուղերձը մի վայրկյանում դառնում է անիմաստ, եթե մենք ի վիճակի չենք մեր քթի տակ երկրի հեղինակությունը պաշտպանել:

Դրոշը վառելու հետ ես խնդիր չունեմ, բայց պետությունը, ինքնիշխանությունն այս պահին հենց այն բեմն է, որտեղ հնարավոր է եղել, որ մի լածիրյակ անի այն, ինչ արել է: Իսկ եթե դրոշի փոխարեն որոշեր բեմը վառել:

Հարցը վառվող դրոշը չէ, այլ միջոցառման կազմակերպչի բեյջով վարչապետի կողքին նստած դեգեներատի ներկայությունը և նրա կողմից դրոշը վառելու օպերացիան:

P.S. Նախորդ գրառման արձագանքները ուղղակի պառանոյա են հիշեցնում: Ձեր անցած ճանապարհներով տասնյակ տարիներ առաջ եմ անցել, թուլացեք, սիրելիներ»

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Հովհաննիսյանը, համոզված է, որ ամեն քայլի վերջնարդյունքը հայրենիքին օգուտ տալը պետք է լինի: Բայց գրառման մեկնաբանություններից մեկին, թե ինչ օգուտ է ինքը տվել հայրենիքին, այդպես էլ չի պատասխանել:

«Երեկ Հայաստանը նոր նշաձող սահմանեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների բացման արարողությունների համար. մինչ այս անցկացված որևէ առաջնություն չէր ունեցել նման շքեղ, մասշտաբային ու ներկայանալի մեկնարկ։ Սա ոչ միայն կարևոր է հենց ծանրամարտ սպորտաձևի տարածման ու զարգացման, այլև մեզ համար Հայաստանը, որպես սպորտային աշխարհի կենտրոն դիրքավորելու առումով։ Եւ ահա Հայաստանը պետք է քաղի առավելագույնն այս համաեվրոպական միջոցառումից, ինչու ոչ ցույց տա հաջորդ տարի աշխարհի ծանրամարտի առաջնությունը Երևանում անցկացնելու իր կարողությունները։

Բայց արի ու տես, որ մի հայ երիտասարդ, ով ինքն է հեղինակել ու կարել Ադրբեջանի դրոշը բռնող մոդելի կրկին ադրբեջանական դրոշով զգեստը, որոշում է խափանել ողջ այս գործընթացը, գցել Հայաստանի միջազգային վարկը ու ձեռքի հետ էլ լավագույն նվերը մատուցում Ադրբեջանին. ամբողջ միջազգային մամուլը ողողված է այս միջադեպով։ Ի դեպ այս ամենը հայրենասիրության քողի ներքո։

Բայց կա պարզ ճշմարտություն` հայրենասիրության ցանկացած դրսևորման վերջնարդյունքը հայրենիքիդ օգուտ տալն է, եթե հակառակն է տեղի ունենում, դա ունի բոլորովին այլ անուն և արվում է բոլորովին այլ նպատակներով։ Թշնամու դրոշ վառելով ու քոնը թափահարելով, կենացներ ասելով, հայրենակիցներին անվանարկելով հայրենիք չեն սիրում, պետություն չեն կառուցում, չեն հաղթում»

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ամփոփել է բոլորի մտահոգությունները՝ ներողություն խնդրելով միջազգային հանրությունից: «Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։ Ամոթ ինձ»:

Նշենք, որ Ադրբեջանի դրոշը վառելու կողմնակիցները, Արամ Նիկոլյանի քայլը բարձր դասողների թիվը չափազանց շատ է, ամենուր քաջալերանքի խոսքեր են։ Քաղաքացիները հիշեցնում են 44-օրյա պատերազմը, ադրբեջանցիների իրականացրած գլխատումները, Հայաստան մտած և սպանություն կատարած դիվերսանտին, Ադրբեջանում գտնվող մեր գերիներին, Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի վարչապետին շարունակ ծաղրելը և այլն։

Ստացվում է՝ Ադրբեջանի դրոշի այրումը քննադատում են Ադրբեջանից բացի, նաև Հայաստանում իշխանական շրջանակները։

Ի դեպ, ուշագրաավ է, որ հենց իշխանական շրջանակներն են ռավոտից իրիկուն խոսում ինչ-որ «5-րդ շարասյան» մասին․․․