Իշխանության հանցավոր անգործություն է եղել, զինված ուժերի թույլատրված բեռը ծանրացել է․ Տիգրան Աբրահամյան
«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ` երբ խոսում ենք Տեղ գյուղի ողբերգության մասին, սրա սկզբնակետը փաստացի այն հանգամանքն է, որ ապրիլի 1-ին, ունենալով համապատասխան քաղաքական որոշում, լոկացիայի փոփոխության եւ նոր բնագծերի ձեւավորման առումով, ՀՀ իշխանություններն անհրաժեշտ գործողություններ եւ միջոցառումներ չեն իրականացրել:
- Դրա հետեւանքով Ադրբեջանը ոչ միայն մեկնարկում ստացել է առավելություններ, համապատասխան դիրքավորում է իրականացրել Տեղ, Կոռնիձոր ուղղությամբ, այնպես էլ ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում մեր դիրքերն ունեցել են ոչ շահեկան իրավիճակ: Իշխանության հանցավոր անգործություն է եղել, զինված ուժերի թույլատրված բեռը ծանրացել է: Զինված ուժերն ունենում է ծանր պայմաններ՝ սկսած մարտական հերթապահությունից մինչեւ մարտական խնդրի լուծում:
— Պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը: Ի՞նչ կասեք այս մասին:
— Որեւէ մեկը տեղյակ չէ` ծառայողական քննություն անցկացվե՞լ է, ինչի՞ հետեւանքով է ազատվել տվյալ զինվորականը: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասում էր, թե, ըստ էության, իրենք նախատեսել էին, որ Ադրբեջանը կարող է այդպիսի քայլերի գնալ, բայց ինչ-որ օղակում խնդիրը չի լուծվել եւ բերել է այսպիսի ծանր հետեւանքների: Երբ քաղաքական որոշումներ են լինում, դրանք պետք է վերահսկվեն ու ապահովվեն դրանց իրագործումը: Բարդել ողջ իրավիճակը զինված ուժերի, սահմանապահ զորքերի վրա, մի կողմ քաշվել եւ ասել` խնդիրը այս կամ այն զինվորականն է, պաշտոնից ազատեցինք, դրանով որեւէ խնդիր չի լուծվում: Իշխանությունը, որտեղ առաջնային պատասխանատվություն ունի, այդ պատասխանատվությունը իրենից հեռու է տանում:
— Ամեն դեպքում, պարզվում է` Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ զինվորականներ կան, որոնք դրսից էլ, հնարավոր է, կառավարվում են, ու չի բացառվում, որ գործակալներ են...
— Սա վերաբերում է 44-օրյա պատերազմին «Եղնիկների» ուղղությամբ տեղակայված զորամասի աջ հատվածում գտնվող ռազմավարական բարձունքին: Այդ գործով որեւէ որոշում չկա, դատական որոշումների բացակայության պարագայում անվանարկել, պիտակավորել, որեւէ մեկին ի սկզբանե դավաճան համարել՝ ունի 2 նպատակ: Առաջինը` պատասխանատվությունը բարդել զինվորականների վրա, երկրորդը` ուղղորդել դատական համակարգը քաղաքական հայտարարությունների հիման վրա որոշում կայացնելու: Պատերազմական դրվագներում կարող են լինել բազմաթիվ խնդիրներ` սկսած ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելուց, բայց վերցնել մեկ-երկու տասնյակ մարդու առերեւույթ հանցագործությունները եւ զինված ուժերը վերածել թիրախի, բնականաբար, ընդունելի չէ: Ավելի մեծ հարված բանակին, մարտունակությանը, պարզապես, չեմ պատկերացնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել