Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամփոփվել է զինհաշմանդամների դասընթացների շարքը․ Հայէկոնոմբանկը շարունակում է Զինվորի տան հետ համագործակցությունը ԱԺ ընտրությունները հավանաբար հունիսի 7-ին կլինեն, բայց նախագահի հրամանագիր դեռևս չկա. ԿԸՀ նախագահ Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն դրամը. ՔԿ Հայաստանը կբարելավի մատչելի բնակարանային հասանելիությունը փախստականների համար WhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ FLYONE ARMENIA–ն թռիչքներ կիրականացնի Երևան- Ամստերդամ - Երևան երթուղով Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Մոսկվայի Ելեցկայա փողոցում պայթյnւններ են տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Ջուր չի լինի Երևանի մի քանի վարչական շրջաններում «Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար Մոսկվայի Ելեցկայա փողոցում պայթյnւններ են տեղի ունեցել. կա 2 զnհ, 2 վիրավnր

Ղրղզստանը հերքել է՝ ռուսների մուտքի սահմանափակման մասին տեղեկությունըԹաիլանդը և Կամբոջան դեկտեմբերի 27-ին բարձր մակարդակով կքննարկեն հրադադարըԵրաժշտությունը՝ ներքին ազատության ճանապարհ. պաշտոնյաներն այցելել են Ռոբերտ ԱմիրխանյանինԱմփոփվել է զինհաշմանդամների դասընթացների շարքը․ Հայէկոնոմբանկը շարունակում է Զինվորի տան հետ համագործակցությունըԱԺ ընտրությունները հավանաբար հունիսի 7-ին կլինեն, բայց նախագահի հրամանագիր դեռևս չկա. ԿԸՀ նախագահՌուսաստանը քննարկում է Ադրբեջանի միջոցով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. ՕվերչուկԱՄՆ Գերագույն դատարանը թույլ չի տվել Թրամփին Չիկագոյում Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելՁերբակալվել է Բունդեսթագում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար գումար ստացած պատգամավորըԴատարանը կալանք է դրել Չուբայսի և «Ռոսնանոյի» նախկին թոփ-մենեջերների մոտ 12 միլիարդ ռուբլի արժողությամբ ունեցվածքի վրաՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն դրամը. ՔԿՀայաստանը կբարելավի մատչելի բնակարանային հասանելիությունը փախստականների համարԳրանցվել է ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելու իմ թեկնածությունը. Վիլեն ԳաբրիելյանՌաիսին սպանվել է թիրախային ահաբեկչական հարձակման արդյունքում․ Ահմադ ԱլամոլհոդիWhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվՇատ տխուր է, որ Ռուսաստանը մերժել է զինադադարը. Հռոմի պապԱրշակունյաց պողոտայում ոստիկանները հենց տեղում վնասազերծել են Chevrolet Volt-ի կողային հայելիները գողացած քաղաքացունFLYONE ARMENIA–ն թռիչքներ կիրականացնի Երևան- Ամստերդամ - Երևան երթուղովՊուտինը շնորհավորել է ԱլիևինԱնահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված մարդկանց թրաֆիքինգի կամ աշխատանքային շահագործմանԹալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնող երիտասարդին. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Մոսկվայի Ելեցկայա փողոցում պայթյnւններ են տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներԿասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԳյուղմթերքների արտահանման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունն ակտիվանում է. ՍԱՏՄՋուր չի լինի Երևանի մի քանի վարչական շրջաններում «Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համարՈստիկանություն տեղափոխված 3 քաղաքացիների մոտ հայտնաբերվել են թմրանյութեր և ներարկիչներՄոսկվայի Ելեցկայա փողոցում պայթյnւններ են տեղի ունեցել. կա 2 զnհ, 2 վիրավnրՊահեստազորայինների պատրաստությունը պետք է կատարելագործվի․ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերըՁերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ ՄիրումյանինԳրետա Թունբերգը գրավի դիմաց ազատ է արձակվելԹուրքական իշխանությունները հաստատել են, որ Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կnրծանվել էWizz Air ավիաընկերությունը հայտարարել է Երևան ֊ Լոնդոն ֊ Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի մասին. ԽուդաթյանՎարույթ ՔՊ պատգամավորի նկատմամբ, ապա զգուշացում Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովիցՓակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհներըՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր փակ կլինիԻմ տեղեկություններով, փետրվարին սպասվում է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի այց Հայաստան․ միջազգայնագետԹրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ արժանի են կայուն խաղաղության. Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Թրամփի հետԿընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Գյուլնազարյանը՝ ՔՊ ընտրական ցուցակումԿարևորն այն է, որ Ռուսաստանը չխաթարի խաղաղ դիվանագիտությունը. ԶելենսկիՂազախստանում ձերբակալվել է KazTag լրատվական գործակալության գլխավոր խմբագիրըՄարիամ Մկրտչյանին շնորհվել է կանանց գրոսմայստերի կոչում 2025 թվականը դժվար տարի էր բոլորիս համար, բայց մի անհանգստացեք, հաջորդ տարին ավելի վատ է լինելու․ ՄելոնիՔՊ նախընտրական ցուցակում չի լինի նաև Փաշինյանի նախկին օգնական Նաիրի ՍարգսյանըԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿոնջորյանի առանձնատան թեման Հակակոռուպցիոնը ստուգում էՔՊ–ում կարծես գտել են նոր կարգախոսԱռողջության ապահավոգրության վերաբերյալ հաճախ տրվող հարցեր․ նախարարության պարզաբանումըՎարչապետի կամ ՔՊ վարչության ցանկացած որոշման հետ հաշտ եմ. պաշտոնը մեր տնից չեմ բերել. Շիրակի մարզպետ«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մամուլ

Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է, դիվանագիտական հմուտ ու փորձառու գործունեությունը

«Իրավունքի» զրուցակիցն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

-Վեհափառ Տեր, գաղտնիք չէ,որ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները մեր հայրենիքում կարելի է գնահատել, եթե ոչ օրհասական, ապա խիստ մտահոգիչ եւ անկայուն: Ինչպե՞ս եք տեսնում Նաիրի աշխարհի հետագա ճակատագիրը, իրավիճակից դուրսբերման ինչպիսի՞ ելքեր կան, ի՞նչ պետք է անել այդ նվիրական նպատակին հասնելու համար:

— Արդարեւ, մեր հայրենիքն այսօր հայտնվել է ծանր ու դժվարին կացության մեջ. անվտանգային խնդիրներ, հասարակության բեւեռացում, նոր պատերազմի սպառնալիք, ՀՀ եւ Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգություններ: Այս մարտահրավերները խիստ մտահոգիչ են: Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է, դիվանագիտական հմուտ ու փորձառու գործունեությունը, տնտեսության զարգացումը, որին զուգահեռ ազգային ամուր միասնությամբ եւ ներուժի համախմբմամբ, ինչպես եւ նվիրագործված արժեհամակարգի վրա հաստատված ամուր հասարակությամբ ի զորու կլինենք Հայաստանն ու Արցախը դուրս բերել ստեղծված ծանր կացությունից: Աստծո, մեր նախնյաց եւ ապագա սերունդների առջեւ պատասխանատու ենք այս սրբազան հողի համար: Հայրենիքն է խարիսխը մեր բոլոր համազգային իղձերի կենսագործման, հայի ինքնության պահպանման ու մեր ժողովրդի հարատեւության:

— Վեհափառ Տեր, ինչպե՞ս կգնահատեք Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես համայն հայության հոգեւոր կենտրոնի եւ առաջնորդության դերը: Ինչպիսի՞ն են ՀԱԵ՝ քույր եկեղեցիների եւ կրոնական այլ կազմակերպությունների փոխհարաբերությունները, ո՞րն է մեր դերը միջեկեղեցական, միջկրոնական ասպարեզում:

— Հայոց եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավանդած առաքելությամբ սպասավորություն է բերում մեր ժողովրդի զավակների հոգիների փրկության համար: Հոգեփրկչական առաքելությունից զատ պետականության բացակայության ժամանակ Եկեղեցին հայ ժողովրդի կյանքում ստանձնել է ժողովրդի քաղաքական առաջնորդության պատասխանատվությունը, դարձել կերտողը հայրենիքի անկախության վերականգնման տեսլականի, նաեւ իրականացրել ազգապահպան առաքելություն, որն այսօր շարունակում է Սփյուռքում: Անվիճարկելի է, ազգը կարող է հարատեւել՝ կրողը լինելով դարերով կերտված արժեհամակարգի: Այդ առումով ազգային ինքնության ձեւավորման գործում մեծապես կարեւոր եւ հրամայական է հայեցի կրթությունը, քրիստոնեական դաստիարակությունը: Եկեղեցին շարունակելու է տերունավանդ իր առաքելությունը՝ նպաստ բերելով ինչպես ազգային ոգու եւ գիտակցության ամրապնդմանը, այնպեսեւ մեր դպրության ու մշակույթի պահպանմանն ու զարգացմանը:

Միջեկեղեցական ասպարեզում քույր եկեղեցիների հետ հարաբերությունները ջերմ են եւ գործակցային՝ խարսխված եղբայրական ոգու, հարգանքի եւ փոխըմբռնման վրա: Մեր Եկեղեցին մշտապես մասնակցում է տարբեր միջեկեղեցական ժողովների, միջոցառումների, նաեւ իր ներդրումը բերում միջեկեղեցական աստվածաբանական երկխոսություններին: Հայոց եկեղեցին հյուրընկալում է համաժողովներ՝ ուղղված տարբեր կրոնների հետեւորդների միջեւ հանդուրժողականության ու համակեցության մթնոլորտի ձեւավորմանը: Մեր գահակալության ընթացքում Մայր Աթոռում տարբեր առիթներով հյուրընկալել ենք եկեղեցիների հովվապետերի, կրոնապետերի, բազմիցս պաշտոնական այցերով եղել ենք զանազան հոգեւոր կենտրոններում:

Հայոց եկեղեցին իր ուրույն տեղն ունի աշխարհի միջեկեղեցական եւ միջկրոնական խճապատկերում: Այս ամենին նպաստում է մեր Եկեղեցու՝ տարբեր մշակութային եւ էթնիկ միջավայրերում գործունեության հարուստ պատմական փորձառությունը եւ ժողովրդի աշխարհասփյուռ լինելու հանգամանքը, որոնք շահեկան օրինակներ են ապահովում մերօրյա փոթորկահույզ աշխարհին՝ կրոնների եւ ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցության, հարգանքի եւ հանդուրժողականության:

— Արցախի հիմնահարցի ազնիվ եւ արդար կարգավորման մեջ ի՞նչ դեր եւ նշանակություն ունեն ՀՀ, ՌԴ եւ Ադրբե- ջանի հանրապետության կրոնական համայնքները եւ նրանց առաջնորդների փոխգործակցությունը:

— Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ շրջանից Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետի միջնորդությամբ տեղի են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումներ, որոնց նպատակն էր նպաստել հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը, բացառել հակամարտությանը կրոնական երանգավորում տալու փորձերն ու շահարկումները: Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքների միջնորդությամբ դրանք շարունակվեցին նաեւ հրադադարից հետո՝ շուրջ 20 հանդիպումների օրակարգում ընդգրկելով հակամարտությունը խաղաղ գործընթացներով կարգավորելու, փխրուն խաղաղությունը հաստատուն դարձնելու եւ այլազան խնդիրներ, ինչպես օրինակ՝ դիպուկահարների հետքաշման, գերիների եւ զոհվածների մարմինների վերադարձի, հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության հարցեր: Հանդիպումները կազմակերպվում էին հիմնականում Մոսկվայում, մեկական հանդիպում կազմակերպվեց Բաքվում եւ Երեւանում:

Վերջին պատերազմից հետո, անշուշտ, իրավիճակը փոխվեց նաեւ այս հարթակում: Տարածաշրջանի կրոնական առաջնորդների եռակողմ վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2021 թվականին, որի ընթացքում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի կողմից հնչեցին ադրբեջանական ռազմական հռետորաբանությանը հար եւ նման գաղափարներ:

Այսուհանդերձ, հոգեւոր առաջնորդների հանդիպումների այս ձեւաչափը կարեւոր հարթակ է՝ արծարծելու առկա հիմնահարցերը կրոնական, հոգեւոր արժեքների դիտանկյունից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։