Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Ագնեսա Խամոյան. Երկրի անհավասարակշիռ ղեկավարը ներկա պայմաններում շռայլություն է

Այսօր նոր աշխարհակարգ է ձեւավորվում։ Այս պայմաններում երկրի անհավասարակշիռ ղեկավարի առկայությունը շռայլություն է, մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ այս բարդ աշխարհում, գրեթե երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին, Հայաստանի վարչապետի աթոռին, մեղմ ասած, անկայուն հոգեվիճակով մարդ է նստած։ Արցախը հանձնելու հարցից հետո Փաշինյանը սկսեց սպառնալ՝ ասելով, որ ինքը հողեր չի հանձնել, դրանք նախկին իշխանություններն են հանձնել, միացրեց թալանի ու այլ բաների մասին հին ձայնասկավառակը։

Մենք փորձեցինք իմանալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ ինչո՞վ է պայմանավորված մեր քվեարկությունը ՄԱԿ-ում։ Մի դեպքում քվեարկում ես Ռուսաստանի օգտին, որն ապահովում է անվտանգությունը, այդ թվում՝ Արցախի, մյուս դեպքում (ՄԱԿ-ում) ձեռնպահ ես քվեարկում, եւ Ուկրաինան դա ներկայացնում է որպես ձեռքբերում։ Ընդ որում, Ուկրաինան երբեք չի քվեարկել հայամետ դիրքերից, հակառակը՝ Կիեւը միշտ քվեարկել է ադրբեջանամետ դիրքերից»,- ընդգծեց պատգամավորը։

Խամոյանը հիշեցրեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ուկրաինայի դիրքորոշման եւ Ալիեւին Զելենսկու շնորհավորանքների մասին։ «Ուստի քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու Հայաստանի մոտեցումները։ Այս ամենը կարեւոր նշանակություն ունի եւ պահանջում է կոնկրետ դիրքորոշում, քանի որ անվտանգության հարցում մարտահրավերները մեզ համար կրկնապատկվել եւ նույնիսկ եռապատկվել են։ Իրավիճակն այլեւս այն չէ, ինչ մի քանի օր առաջ էր։ Մեզ համար պակաս վտանգավոր չէ, քան 44-օրյա պատերազմի նախաշեմին։ Ակնհայտ է, որ այս գործընթացները մեծ փոփոխությունների պատճառ են դառնալու։

Մեր հարցերը վերաբերում էին ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակամարտության, Հայաստանի դիրքորոշման կամ դրա բացակայության թեմաներին։ Սակայն Փաշինյանը երբեք բովանդակալից պատասխան չի տվել բովանդակալից հարցին։ Սա առաջին անգամը չէ։ Ինչ վերաբերում է արցախյան խնդրին, ապա Հայաստանում ոչ մի նախկին իշխանություն չի բացառել փոխզիջումները, ավելին՝ բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը հիմնված է եղել դրա վրա։ Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների մոտեցումների մեջ տարբերություն եղել է, բայց ոչ ոք չի բացառել, որ ամեն ինչ կորոշվի փոխզիջումների հիման վրա։ Իսկ Փաշինյանի իշխանության օրոք հանձնվեց ավելի շատ, քան քննարկում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նրանք Արցախի 75 տոկոսը հանձնեցին։ Սա նախորդ իշխանությունների օրոք չի արվել։ Իսկ այսօր Փաշինյանը խոսում է այնպիսի տոնով, կարծես հասել է Բաքու, բայց մենք դրա մասին չգիտենք»,- ասաց նա։ Խամոյանի խոսքով՝ Հայաստանում խորհրդարանական ճգնաժամը հանգուցալուծվել է։