Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանը Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներ Հրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայում ՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունը Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար

ԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի մի շարք մեխանիզմներին, եթե Եվրոպան չբարձրացնի ռազմական ծախսերըՃառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանըՇրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներԼիտվան մտադիր է արտակարգ դրություն հայտարարելԻնչու են մարդիկ մշտապես մտածում իրենց նախկին զուգընկերների մասինՀրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայումՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունըԱշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդըԶախարովան Եվրամիությանը մեղադրել է «ավազակության» մեջФАС-ը զգուշացումներ է ներկայացրել Սոչիի, Կալինինգրադի և Եկատերինբուրգի օդանավակայաններին՝ ուղևորների գրանցման վճարների համարԱՄՆ-ն հարված է հասցրել թմրավաճառներին«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանMercedes-Benz G-Class Cabriolet-ը գալիս է համաշխարհային շուկա. ապրանքանիշը ներկայացրել է նոր մոդելըՇրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներինՍովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science AdvancesՎարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվելՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբԻսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան բոյկnտում են«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններինՎարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագարՀարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԹրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանըԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը

«Վանաձորն անտերության է մատնված»․ ինչու համայնքապետի ընտրության հարցով ավագանու նիստ չի հրավիրվում

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ չի կարող հրավիրվել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը վիճարկման փուլում է։

NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի ավագանու ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանը դեռ որոշում չունի՝ ԼՀԿ-ի բողոքը վարույթ ընդունելու կամ էլ վարույթ ընդունելը մերժելու մասին։

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը 2021 թվականի դեկտեմբերին մերժել էր «Լուսավոր Հայաստանի» հայցը, որով վիճարկվում էր ընտրության արդյունքները․ ԼՀԿ-ն ցանկանում էր պաշտպանել ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը։

Վանաձորի ավագանու ներկայացուցչի խոսքով՝ այդ դատական ակտը բողոքարկման ենթակա չէ։ Սակայն, «Լուսավոր Հայաստանը» այն բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարանում, որը 2022-ի հունվարին մերժել էր վարույթ ընդունել բողոքը, քանի որ ըստ փաստաբանի՝ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը իրավասու չէ լսել։

«Հիմա «Լուսավոր Հայաստանը» Վերաքննիչ վարչական դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել։ Բողոքը դատարանում մուտք է արվել փետրվարի 7-ին, բայց Վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել՝ բողոքը վարույթ ընդունել, թե վարույթ ընդունելը մերժել։ Վճռաբեկը երեք ամիս ժամանակ ունի որոշում կայացնելու համար։ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելու դեպքում քննարկելու է ընդամենը մեկ հարց՝ արդյո՞ք Վերաքննիչ վարչական դատարանը պետք է վարույթ ընդուներ բողոքը, որպեսզի բողոքը լսեր։ Իսկ եթե ԼՀԿ-ի բողոքը վարույթ ընդունելու մասին Վճռաբեկը մերժի, ապա հայցի ապահովումը ավտոմատ վերացվելու է, ինչը նշանակում է, որ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ կարող է հրավիրվել»,- պարզաբանեց փաստաբանը։

Վանաձորի ավագանու ներկայացուցիչը բացատրեց, որ առհասարակ, ընտրությունների վիճարկման հայցերի վերաբերյալ դատարանը վճիռ պետք է կայացնի 7-օրյա ժամկետում, ընդ որում՝ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ։

«Պատկերացրեք, եթե նման ակտերը բողոքարկման ենթակա լինեին, դատական պրոցեսները ինչքան կերկարեին եւ ՏԻՄ-երը, Ազգային ժողովը չեն կարող ձեւավորվել»,- ընդգծեց փաստաբանը։

Նշենք, որ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ հրավիրվել էր դեկտեմբերի 24-ին, որը, սակայն, չկայացավ, քանի որ Վարչական դատարանը ԼՀԿ-ի հայցի հիման վրա՝ միջանկյալ միջոց էր կիրառել եւ արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։

Ըստ փաստաբանի՝ «Լուսավոր Հայաստանի» պահանջի բավարարումը ենթադրում է Սահմանադրական նորմերի գործողության դադարեցում։

«Պատկերացրեք՝ դատարանի կայացրած վճիռը մտնում է ուժի մեջ, որը բողոքարկման ենթակա չէ, դրանից հետո ձեւավորվում է ավագանի, բայց համայնքի ղեկավարի ընտրություն չի կարող լինել, որովհետեւ դատարանը միջանկյալ միջոց էր կիրառել»,-նշեց փաստաբան Արտակ Ոսկանյանը։

Նշենք, որ Վարչական դատարանի որոշումից հետո, Տարածքային ընտրական հանձնաժողովը բաշխել էր ավագանու մանդատները։ Ըստ փաստաբանի, սա նշանակում է, որ ընտրական վեճն ավարտվել էր եւ հաստատվել ընտրության արդյունքները։

Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացված ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։

Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։

2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Ամիսներ անց՝ 2022-ի փետրվարին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել եւ նոր մեղադրանք է առաջադրվել։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ: Ասլանյանի պաշտպանական թիմը կալանքի երկարացման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Արտակ Ոսկանյանը, որը նաեւ Մամիկոն Ասլանյանի պաշտպանն է՝ ասաց, որ Քննչական կոմիտեն յուրացրել է Վարչական դատարանի լիազորությունները։

«Քննչական մարմինը իրեն դրել է Վարչական դատարանի տեղը։ Սահմանադրական դատարանի որոշում կա, որի հետ կապված նաեւ Վճռաբեկ դատարանի որոշումներ կան, որ ՏԻՄ-երի վարչական ակտերը համարվում են իրավաչափ, քանի դեռ Վարչական դատարանի կողմից անվավեր չեն ճանաչվել։ Յուրաքանչյուր պետական մարմին, պաշտոնատար անձ պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ չվերացված վարչական ակտը իրավաչափ է։ Բայց այսօր քննչական մարմինն ասում է, որ Մամիկոն Ասլանյանի կողմից ընդունված ակտերը իրավաչափ չեն, մինչդեռ նման բան կարող է ասել միան Վարչական դատարանը։ Ստացվում է, որ Քննչական կոմիտեի համար Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների որոշումները կիրառելի չեն»,- ասաց Արտակ Ոսկանյանը։

Դատական պրոցեսների պատճառով պարալիզացված են Վանաձոր խոշորացված համայնքի աշխատանքները։ Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Գոռ Բադյանն ասաց, որ պարբերաբար բողոքներ են ստանում բնակիչներից։

«Մարդիկ պահանջում են, որ մենք ինչ-որ քայլերի դիմենք, որովհետեւ բնակիչներին չեն հետաքրքրում դատական պրոցեսները, նրանց հետաքրքրում են խոշորացված համայնքի խնդիրները, դրանց լուծմանն ուղված խոչընդոտները, որոնք պայմանավորված են համայնքապետ չունենալու հետ, քանի որ որոշումներ ստորագրողը համայնքապետն է։

Կարծում եմ՝տարիների մեր աշխատանքը միտումնավոր փարձում են փլուզել։ Իշխանությունները երեւի թերագնահատում են վանաձորցիներին կամ էլ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ռեսուրսները․ մենք ուղղակի ցանկություն չունենք խորացնել էսօրվա ծանր վիճակը։ Անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները պատժում Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքի բնակչությանը։ Այնպես չէ, որ մենք ձեռքներս ծալած նստած ենք, մենք ուղղակի չենք ուզում ռացիոնալիզմի դաշտից դուրս գալ եւ ուզում ենք հավատալ, որ իշխանությունները հակված են տրամաբանության շրջանակում հանգուցալուծել ստեղծված իրավիճակը»,- ասաց Վանաձորի ավագանու անդամը։

Ավագանին ըստ Գոռ Բադյանի՝ աշխատում է, իհարկե, նիստեր գրեթե չեն հրավիրվում՝ ընտրված համայնքապետ չունենալու պատճառով։

«Վանաձորը մատնված է անտերության, տեխնիկական աննշան խնդիրներ են փորձում լուծել միայն, բայց համայնքապետարանը մրցույթներ չի կարողանում հայտարարել, շուտով կոմունալ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, որոնք արդեն տեսանելի են։ Հանրությունը զգում է այդ բացերը եւ մեզ ասում, որ հարցին լուծում տանք, տեր կանգնենք քաղաքին։ Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարով չի կարող խոշորացված համայնքը ղեկավարվել, որոշումներ չեն կարող ստորագրվել։ Տոտալ անգործություն մեջ է Վանաձորը, համայնքապետարանում լավ մասնագետներ կան, բայց դա չի օգնում համայնքը ղեկավարել՝ առանց համայնքապետի»,- ասաց Բադյանը։

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցությունում մանդատները վայր դնելու մասին չեն մտածում։ Գոռ Բադյանն ասաց՝ «հետ քայլ չենք անելու, քանի որ Մամիկոն Ասլանյանը քաղաքական հետապնդման զոհ է»։

Ըստ նրա՝ խոսակցություններ են շրջանառվում, թե ժամանակավոր պաշտոնակատար են ուզում նշանակել, բայց դա հակասում է օրենքին։

«Եթե գործող ավագանի կա, ժամանակավոր պաշտոնակատար չեն կարող նշանակել, դա կնշանակի համայնքի մեջ կոպերատիվ ինչ-որ համայնք ձեւավորել եւ քմահաճույքներով ղեկավարել, եթե չլիներ ավագանի, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը տրամաբանական կլիներ»,- նկատեց նա։

ՏԻՄ ընտրություններից հետո, ըստ «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ավագանու անդամի, իշխանությունների կողմից տարբեր ազդակներ են եղել՝ «իրենց ցանկություններին ծառայելու համար», բայց նախկին համայնքապետի գլխավորած ուժը, ըստ ավագանու անդամի՝ օրակարգից չի շեղվել։

«Մենք ուզում ենք տեր կանգնել վանաձորցու քվեին եւ շարունակել մեր համայնքը շենացնել։ Մենք հենց այնպես չենք ստացել այդ ձայները, թյուր կարծիք կա, թե «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը գնում է կոնֆրոնտացիայի, լարումների, բայց նման բան չկա, մենք կառուցողական ենք տրամադրված»,- հավելեց Գոռ Բադյանը։