Դավիթ Հարությունյան. Հավակնոտ ծրագրերի իրականացնման համար պետք է հասարակության միայն 2 տոկոսի ակտիվությունը
Հավակնոտ ծրագրերի իրականացնման համար անհրաժեշտ է հասարակության ընդամենը 2 տոկոսի ակտիվություն, որը կպայքարի։ Այս մասին մարտի 1-ի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա կարծում է, որ պետք է փորձել համախմբել այդ մարդկանց, բայց դա չպետք է կուսակցական շարժում լինի։ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հետպատերազմյան իրականության մեջ հայոց պետականության պահպանման, ազգային շահերի առաջմղման խնդիրը կախված է հասարակությունից, որը պետք է ակտիվացնել։ «Որոշ կուսակցությունների նկատմամբ կա հստակ ձեւավորված բացասական վերաբերմունք, ուստի խոսքը նոր ճանապարհի մասին է»,- խոստովանեց Հարությունյանը։
Նա պարզաբանեց, որ պետք է շեշտը դնել երիտասարդների վրա, նրանց ակտիվացնել, ուշադրությունը հրավիրել իրենց երկրի ճակատագրի վրա, եւ եթե հաջողվի դա արթնացնել, ապա մնացած գործընթացներն իրենք կզարգանան։ «Ամենամեծ ռիսկն այն է, որ մեզ դեռ չի հաջողվել պետականության գաղափարը տարածել մեր հասարակության մեջ։ Երկար տարիներ չունենալով պետականություն՝ մենք կորցրել ենք պետականության զգացումը, եւ դեռ չենք վերականգնել այն։ Այսօր ունենք ոչինչ չանող կառավարություն, ՊՆ, ԱԳՆ, թուլացած բանակ, պառակտված բանակ»,- նշեց նախկին նախարարը։
Նա հասարակությունը պայմանականորեն բաժանեց չորս խմբի. առաջին խումբը պացիֆիստներն են, ովքեր ամեն գնով խաղաղություն են քարոզում թշնամու հետ եւ անտարբեր են իշխանության նկատմամբ, երկրորդ խումբն անտարբեր քաղաքացիներն են, երրորդ խումբը՝ իրականության հետ համակերպված քաղաքացիները, իսկ չորրորդ խումբը՝ մոլի ազգայնականները, ովքեր մտածում են 20 տարվա հնության կատեգորիաներով. «Պատճառն այն է, որ ժողովուրդը շոկ է տարել, քանի որ ապրում էր դատարկ երազանքներով: «Մենք քրիստոնեություն ընդունած առաջին պետությունն ենք, ուստի քրիստոնեական աշխարհը մեզ կաջակցի», «մենք բռնապետական երկրներով շրջապատված ժողովրդավարական պետություն ենք, ուստի դեմոկրատական աշխարհը մեզ կաջակցի» եւ այլն։ Պարզվեց, որ դրանք դատարկ կատեգորիաներ են. աշխարհում գործում է ուժի օրենքը եւ այն, ինչ դու կարող ես առաջարկել աշխարհին։ Եթե չես կարող առաջարկել, ուրեմն քո տեղը թանգարանում է»,- հավելեց Հարությունյանը։
Ոչ իշխանական ուժերի օրակարգը, նրա կարծիքով, պետք է լինի իրենց առջեւ որակապես նոր, հավակնոտ խնդիրներ դնելը։ «Եթե դա չարվի, ապա հայոց պետականությունը երկու-երեք տասնամյակ անց պատմության մաս կդառնա»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել