Դիվանագիտական սկանդալ. Վաղարշակ Հարությունյանը գոհ է, որ իրեն ընդունել է ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալը, այլ ոչ օրինակ հավաքարարը
ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով երկար ժամանակ` գրեթե մեկ տարի, պայքարում էր դեպսանի պաշտոնի համար այսօր հայտնվել է դիվանագիտական սկանդալի կիզակետում։
Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը կտրականապես դեմ է եղել Հարությունյանի նշանակմանն, ինչն էլ հանդիսացել է երկու մերժման հիմք, սակայան վերջին փորձի ժամանակ Փաշինյանը, որպես անձնական խնդրանք է ներկայացրել Հարությունյանին այդ պաշտոնում իր առաջարկը։
Երեկ ահա դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ՝ Ա․Ռուդենկոյին: Սա պետական մակարդակով անհարգալից վերաբերմունք է առաջինը Հայաստանի ղեկավարի, ապա հենց Հարությունյանի նկատմամբ, սա դիվանագիտական չգրված օրենքներից է, որը կիրառվում է այն երկրների կամ դեսպանների նկատմամբ, ովքեր մեղմ ասած հարգանք չեն վայելում։
Այնուամենայնիվ հարկ է նշվել, որ Հարությունյանը բավականին ոգևորված է, որ իրեն ոչ թե դռնապահը, կամ գործավարուհին է ընդունել այլ գոնե ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալը։
Նշենք, որ ըստ դեսպանատան մեր աղբյուրների, Հարությունյանն ևս մեկ խայտռակ որոշում է կայացրել՝ Հայակական բանակի օրը, որը Հայաստանում նշվում է հունվարի 28-ին, նա որոշել է նշել այսօր, այսինքն գրեթե մեկ ամիս անց: Դեսպանտան աշխատակիցները անգամ ծաղրանքով նշում են, որ կարելի է միանգամից նշել Հարությունյանի՝ դեսպանի պաշտոնում բաց թողած բոլոր տոները։
Հիշեցնենք, որ Հարությունյանը 2021 թվականի հուլիսի 20-ին ազատվել էր Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։
Նա դեսպանի պաշտոնում է նշանակվել հունվարի 5-ին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել