Վիճակագրությունը թելադրում եք՝ այնտեղ գրո՞ւմ են. Թադևոս Ավետիսյանը՝ կառավարությանը
Ի վերջո մենք պետք է պարզենք, թե այն, ինչը որ հնչեցվում է կառավարության կողմից՝ թվեր, վիճակագրություն, կյանքի որակի բարելավում, աշխատատեղերի ստեղծում, տնտեսության աճ, դրանք ինչքանո՞վ են իրատեսական: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ կառավարության հրապարակած իրար առնչվող մակրոտնտեսական ցուցանիշների միջեւ մեղմ ասած կա անհամապատասխանություն:
Ըստ Ավետիսյանի՝ մյուս խնդիրն էլ այն է, որ այդ թվերն առաջինը հայտարարում է կառավարությունը, այնուհետև պաշտոնական վիճակակգրությունը դրանք արտատպում է. «Մի հատ ճշտեք՝ եկեք ասեք, թե ինչպես մինչև պաշտոնական վիճակագրության հրապարակելը վարչապետը, կառավարության անդամները թվերն ասում են, հետո նոր պաշտոնական վիճակագրությունը, որը հիմնական աղբյուրն է, որ պետք է իմանանք, ներկայացնում է դրանք: Այսինքն՝ թելադրում եք՝ այնտեղ գրո՞ւմ են: Նախկինում այդպիսի բան չի եղել:
Երկրորդ, 2021-ին միջին աշխաավարձն աճել է 7.6 %-ով, աշխատողների թիվը միջինը աճել է 4%-ով, եկամտային հարկի դրույքաչափը նվազել է ընդամենը 1 տոկոսային կետով, բայց ամբողջական եկամտահարկի ծավալը ավելացել է ընդամենը 3-3.5%-ով: Սա բացատրության կարիք ունի, մանավանդ, որ աշխատավարձից վճարվող հարկերի առյուծի բաժինը՝ 80%-ը եկամտահարկն է: Եկեք բացատրեք՝ այս անհամապատասխանությունը: Հարյուր անգամ հոդվածներով հարցը բարձրացրել ենք, բայց պատասխան չկա և կառավարության հաջորդ նիստին նույն բան է կրկնվում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել