Սիսակ Գաբրիելյանն իրավունք չունի աշխատանքս գնահատելու․Լիլիթ Գալստյանը նրան կոչ արեց մի քիչ «ջենթլմեն լինել»
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մոլորեցնում է հանրությանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ հավելելով, որ նա հրաշալի տիրապետում է հանրությանը մոլորեցնելու արվեստին եւ չի վարանում դեմագոգիայից:
«Ես իմ խոսքում հստակ ասացի, որ «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի առնչությամբ բազմաթիվ առաջարկություններ եմ արել, որոնք ընդունվել են, սակայն իմ եւ մեր հիմնական մտահոգությունը վերաբերել է կառավարման նոր մոդելին, որը չի ընդունվել, մտահոգությունները չեն փարատվել: Դա մեր բարոյական, քաղաքական եւ արժեքային իրավունքն է ընդունել կամ չընդունել այս նախագիծը: Երկրորդ, նույն Սիսակ Գաբրիելյանը ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական հենք չունի որոշելու, թե ես, որպես պատգամավոր, իմ ռեսուրսներն ինչպես եմ օգտագործում:
Եվ մի քիչ էլ մարդկային դաշտից, պարոն Գաբրիելյան, երբ մեր հանձնաժողովի արտահերթ նիստ գումարեցինք երկուշաբթի եւ ես դաս ունեի, ես ձեզ ասացի՝ գնում եմ դասի, կարելի էր մի քիչ մարդկայնորեն, ջենթլմենական հարաբերությամբ մանրախնդրությունը չբերել այս ամբիոն», - կոչ արեց ընդդիմադիր պատգամավորը», - ասաց պատգամավորը:
Սիսակ Գաբրիելյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ Լիլիթ Գալստյանն անիմաստ վատնում է պետական փողերը: Նա նաև մեղադրել էր Լիլիթ Գալստյանին, որ նա բացակայում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել