Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Ակնկալել, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Փաշինյանի նախագահի կամակատար թեկնածուի օգտին, զավեշտալի է. Խամոյան

Ակնկալել, որ ընդդիմությունը կարող է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի նախագահի կամակատար թեկնածուի օգտին, իհարկե, զավեշտալի է, քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

«Մեր երկիրը պատերազմի տարած, մեր հայրենիքի 75%-ը թշնամուն հանձնած այս ապիկար իշխանությունը մտածում է, որ ընդդիմությունը պետք է քվեարկի իրենց նախագահի կամակատար թեկնածուի օգտի՞ն։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագահի թեկնածուն լինելու է մարդ, որն անվերապահորեն կատարելու է իր հրահանգները։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր թիմի ներդաշնակեցման մասին եւ ոչ մի խոսք պետության ու պետության շահի մասին, այս պայմաններում ակնկալել, որ ընդդիմությունը կարող է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի կամակատար թեկնածուի օգտին, իհարկե, զավեշտալի է, քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ կարող է սա լինել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել-չառաջադրելու նպատակահարմարության շուրջ քննարկումները «Հայաստան» խմբակցությունում շարունակվում են։

«Որոշում ունենալու դեպքում առաջիկա օրերին կհրապարակայնացնենք եւ կհիմնավորենք մեր ցանկացած որոշում»,- ընդգծեց Ագնեսսա Խամոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ապա նաեւ համանուն ԱԺ խմբակցությունը քննարկել եւ ՀՀ նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, որն այժմ զբաղեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։

ՔՊ խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, որ ընդդիմությունը կպաշտպանի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

«Շատ գովելի կլինի, որ ընդդիմությունը եւս պաշտպանի իշխանության կողմից առաջադրած թեկնածուին: Դա շատ լավ հնարավորություն է տեսնելու, որ այն հայտարարությունները, որոնք հնչում են, այդ թվում ընդդիմադիր տարբեր պատգամավորների կողմից, որ իրենք նպատակ ունեն գործել հանուն Հայաստանի, գործել հանուն ՀՀ զարգացման, կայունության, սա շատ լավ, սիմվոլիկ նշանակություն կունենա»,-ասել էր Հայկ Կոնջորյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին, հրաժարական էր տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելուն, ասել էր, որ ՀՀ նախագահի, կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության միջեւ քաղաքական ներդաշնակություն պետք է լինի։ Ըստ նրա՝ այդ ներդաշնակության սակավության պատճառով իրենք շատ լուրջ մարտահրավերներ են ունեցել, մասնավորապես, նախորդ տարի ՀՀ ԶՈՒ-երի ԳՇ-ի հայտարարությունը։

Նշենք նաեւ, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Հանրապետության նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Սա նշանակում է, որ առաջին փուլով, նախագահ չի ընտրվի, որովհետեւ իշխող ուժի ձայները բավարար չեն։ ՔՊ-ին երկրորդ փուլից հետո միայն կհաջողվի իր թեկնածուին ընտրել նախագահի պաշտոնում։

Արմեն Սարգսյանի լիազորությունները այսօրվանից դադարեցված են։ Նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո կանցկացվի նախագահի արտահերթ ընտրություն։ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։