Եթե Ուկրաինան Դոնբասում «հաղթի», ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում. քաղաքագետ
Թուրքիայում հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաեւ թուրքական «ճակատում» հնարավոր ակտիվության դեմ, իսկ եթե Ուկրաինան Դոնբասում «հաղթի», ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Պատահական չի, որ ուկրաինական ճգնաժամի հետ, միաժամանակ, առաջ եկավ նաեւ գերմանական խնդիրը։
ՆԱՏՕ-ի ստեղծման գլխավոր նպատակը ժամանակին մի ամերիկացի գեներալ է ձեւակերպել' Ամերիկան Եվրոպայում, Գերմանիան' Եվրոպայի տակ, Ռուսաստանը' Եվրոպայից դուրս։
Եվրոպան քաղաքական ինքնուրույնություն զրկելու համար պետք է, որ Եվրոպան ունենա արտաքին սպառնալիք, որին պաշտպանելու համար ԱՄՆ-ն պետք է նրան պինդ գրկի' նաեւ ռազմական բազաներով։
Ուկրաինայի միջոցով սպառնալիքը «թարմացվում» է, այն էլ Գերմանիայում ու Ֆրանսիայում թափ հավաքած սուվերենության վերականգնման շարժումների ֆոնին։
Ուկրաինայի դեպքերի նպատակը Եվրոպան է, ոչ թե ռուսական վտանգի դեմը առնելը։ Ռուսաստանը Ամերիկայի համար որեւէ խնդիր չի ներկայացնում' բացարձակապես։
Հենց այս պատճառով, միաժամանակ, առաջացավ Գերմանիայի խնդիրը. ինչու է Գերմանիան իրեն պասիվ պահում ուկրաինական հիստերիայում։ Պատասխանը պարզ է, Գերմանիայում հասկանում են, որ իրական թիրախն իրենք են, իսկ Ռուսաստանը դրա համար օգտագործվող գործիք է։
Սակայն ուկրաինական խնդրում կա մեկ այլ շահառու, դա Թուրքիան է։ Թուրքիայում հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաեւ թուրքական «ճակատում» հնարավոր ակտիվության դեմ, իսկ եթե Ուկրաինան Դոնբասում «հաղթի», ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում։
Թուրքիան, ի տարբերություն Եվրոպայի, որին ԱՄՆ-ն «պաշտպանում» է, հարձակվողական «զինատեսակ» է։ Առավել եւս, որ Արցախի «պատը» հաջողությամբ քանդել են միասնական ջանքերով»,- գրել է նա։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը