Ստեփան Դեմիրճյանը չի համաձայնել ՔՊ-ի առաջարկին. ո՞վ է իշխող ուժի թեկնածուն
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է, թե ում է առաջադրելու ՀՀ նախագահի պաշտոնում:
168.am-ի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն ակտիվ փնտրտուք են կազմակերպել և նախ դիմել են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, ումից կտրուկ մերժում են ստացել:
168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ի ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:
Հիշեցնենք նաև, որ նախագահի հրաժարականից հետո, մինչ շատերը սոցիալական ցանցերում փորձում էին գլխի ընկնել, թե ի՞նչն է մինչև վերջերս էլ գլոբալ ինչ-որ նախագծերի մասին ելույթներ ունեցող նախագահի հրաժարականի բուն պատճառը, Ֆեյսբուքում որոշ շրջանակներ, որպես ՀՀ նախագահի թեկնածու, ակտիվորեն շրջանառում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի անունը: Վերջինս կարծես դեմ չէ, ավելին՝ չի թաքցնում իր ցանկությունը:
168.am-ը Էդմոն Մարուքյանին խնդրել էր մեկնաբանել հետևյալ հարցը՝ արդյոք նախագահ դառնալու առաջարկ ստացե՞լ է, հատկապես իր թիմակիցներն ինչո՞ւ են ակտիվ շրջանառում իր լուսանկարը:
Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը նախ ֆեյսբուքյան հաղորդագրությամբ մեր ուղղած հարցին ի պատասխան ասաց, որ ժամանակը գա` կխոսի, այնուհետև գրեց, որ այս ամենին այժմ չի կարող արձագանքել:
Նշենք նաև, որ ԼՀԿ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Ֆեյսբուքում կիսվել էր Էդմոն Մարուքյանի լուսանկարով և կից գրել, որ երկրում ստեղծված այս իրավիճակում միայն Էդմոն Մարուքյանը կարող է ստանձնել նախագահի պաշտոնը:
Հետաքրքիրն այն է, որ այս պաշտոնի նկատմամբ, տևական ժամանակ է՝ լուրջ հետաքրքրություն ունի այս պահին ՀՀ արտգործնախարարի աթոռը զբաղեցնող Արարատ Միրզոյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել