«Այս ամենի հիմնական հեղինակը Գնել Սանոսյանն է». Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը դեռ չեն գտնվել
Վարդենիսի համայնքապետարանի աշխատանքը շարունակում է պարալիզացված մնալ: Ոստիկանությունը դեռեւս չի պարզել՝ որտեղ են անհետացել համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը:
Գեղամասար համայնքի վարչական ղեկավար Հակոբ Ավետյանը NEWS.am-ի հետ զրույցում բանալու եւ կնիքի անհետացում դիտավորություն համարեց:
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի ընտրությունների արդյունքին: Նպատակը բոլոր համայնքներում իշխանություն ստանալն է: Մենք իրենց դեմ թշնամություն չունենք, եթե իրենք հաղթեին, մենք շատ հանգիստ կընդունեինք այդ հաղթանակը: Ես չգիտեմ՝ ինչպես բնութագրել իրավիճակը, երբ ընտրված համայնքապետին թույլ չեն տալիս մտնել իր աշխատասենյակ: Ահարոն Խաչատրյանի ընտրություններից հետո արդեն նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանը բանալին եւ կնիքը պետք է հանձներ, քանի որ իր լիազորությունները դադարել էին: Արամ Մելքոնյանը չի փոխանցել բանալին ու կնիքը, եւ նրան այդ հարցում սատարել են կառավարության որոշ անդամներ: Կարող եմ ասել, որ այս ամենի հիմնական հեղինակը Գնել Սանոսյանն է: Ընտրությունների ընթացքում Գնել Սանոսյանն աջակցում էր Արամ Մելքոնյանին, հիմա էլ նույնը շարունակում է»,- նշեց Ավետյանը:
Հակոբ Ավետյանն ասաց, որ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը եւ հաշվապահը կարողանում են լուծել տեխնիկական հարցերը, սակայն համայնքապետին վերաբերող խնդիրները դեռեւս չլուծված են: Օրինակ՝ մինչեւ հիմա հաստատված չէ բյուջեիի ծրագիրը:
«Մենք սպասում ենք Վարչական դատարանի կայացրած վճռին, որը կհրապարակվի հունվարի 27-ին, եւ ըստ դրա՝ կհասկանանք մեր հետագա քայլերը: Այստեղ խնդիրը բանալին կամ կնիքը չէ: Ընդունենք՝ մենք դրանք գտանք եւ մտանք աշխատասենյակ, բայց կառավարությունը պետք է ընդունի դա: Ես կարծում եմ՝ եթե դատարանն առանց պատվերի վճիռ կայացնի, ապա նիստն օրինական կճանաչվի, որովհետեւ բոլոր նորմերը պահպանված են եղել, եւ Ահարոն Խաչատրյանն արդեն դատարանի վճռով կճանաչվի համայնքապետ»,- հավելեց Ավետյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել