Հայհոյանքի քրեականացման դեպքերից 127-ով քրական գործ հարուցելը մերժվել է. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունը հայտնել է, որ, այսպես ասած, ծանր վիրավորանքի՝ հայհոյանքի քրեականացմանը վերաբերող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2021 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2022թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է նշված հոդվածի հատկանիշներով հանցավոր արարքների 418 դեպք: Նշված դեպքերից 127-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, 28 դեպքի կապակցությամբ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում քրեադատավարական ընթացակարգ ապահովելու բավարար հիմքեր ի հայտ չեն բերվել:
263 դեպքի առթիվ նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի:
214 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, իսկ 8 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցով ընթանում է դատական քննություն:
ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 31 անձի:
Հարուցված քրեական գործերից միայն 1-ն է առնչվել լրատվամիջոցի ներկայացուցչի կողմից առերևույթ նման հանցավոր արարք կատարելուն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել