«Կարո՞ղ եք հետևել, որ բոլորը «Փարավոն» ռեստորան ներկայանան QR կոդով». Ղազինյանը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքի մասին
Մեր քաղաքացիներչը պետք է պատրաստ լինեն ինչ-որ մի փուլում հանրային տրանսպորտ մուտք գործելիս ցույց տալ իրենց հեռախոսի մեջ QR կոդը կամ թեստավորման բացասական արդյունքը: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Դուք հետեւե՞լ եք, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում, Արեւմտյան Եվրոպայի երկրներում, թե ինչպիսի մասշտաբ է վերցրել այս նոր շտամի տարածումը, որտեղ 80 եւ ավել տոկոս պատվաստվածներ են: կոռեկտ չէ մեղադրել այդ երկրներին, որ իրենց մոտ կեղծ թղթեր են ծախում»,-ասաց նա:
Ղազինյանն անդրադառնալով հանրային վայրեր միայն պատվաստաման սերտիֆիկատ կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում մուտք գործելու նախարարի որոշմանը, ասաց. «Լինում են բավականին մեծաքանակ մարդկանց մասնակցությամբ միջոցառումներ՝ ծնունդներ, հարսանիքներ, կնունքներ, որտեղ տեխնիկապես ապահովել, որ QR կոդ չունեցող կամ չպատվաստված մուտքը թույլ չի տրվի, ես լավ չեմ պատկերացնում: Եկեք լավ օրինակ վ երցնենք, առաջիկայում «Փարավոն» ռեստորանում սպասվում է մեծ միջոցառում (նկատի ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը-խմբ): Այնտեղ կարելի է հետեւել մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ, որ բոլորը ներկայանան QR կոդով կամ բացասական թեստի արդյունքով: Կարո՞ղ եք դա անել: Խնդրում եմ, դա արեք, ինչ-որ ձեւով ցույց տվեք հանրությանը, որ այս նորմատիվ կարգավորումը բոլորի վրա է տարածվում, ոչ թե ասենք խեղճուկրակ մարդկանց»,-ասաց նա:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...