Տոկաեւը կրկին երախտագիտություն է հայտնել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ իր իշխանությունը պահպանելու համար
Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ էին։ Այս մասին ՀԱՊԿ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը։
Նա հայտնել է, որ անկարգությունները երկար ժամանակ նախապատրաստվել են։ Նրա խոսքով՝ Ղազախստանում անկարգությունների ալիքն առաջացել է «մեկ հրամանով»։
Նշելով, որ բնակչության դժգոհության պատճառը գազի թանկացումն է՝ Տոկաեւը, այնուամենայնիվ, ցուցարարներին անվանել է ավազակներ եւ հայտարարել բողոքի ակցիաներում ահաբեկիչների ենթադրյալ առկայության մասին։ Նա նաեւ նշել է, որ Ղազախստանում զոհվել է 16 իրավապահ։
Բացի այդ, նա հայտարարել է Ղազախստանում անկարգություններին «ահաբեկիչների», այդ թվում՝ օտարերկրյա գրոհայինների անմիջական մասնակցության մասին։ Նա ընդգծել է, որ Ղազախստանն ավելի ուշ աշխարհին կներկայացնի ահաբեկչական ագրեսիայի նախապատրաստման ապացույցներ։
Նրա խոսքով՝ Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնվել է։ Տոկաեւը հայտնել է, որ հունվարի 11-ին առաջարկներ կանի կառավարության նոր կազմի հարցով։
Տոկաեւը նշել է, որ հունվարին ճգնաժամը դարձել է ամենամեծը հանրապետությունում երկրի անկախության ողջ պատմության ընթացքում։ «Հունվարին մի քանի օր շարունակ Ղազախստանն անցել է լայնածավալ ճգնաժամի միջով։ Դա դարձել է ամենադժվարը անկախության ողջ երեսնամյա պատմության մեջ»,-ասել է Տոկաեւը։ Նրա խոսքով՝ Ղազախստանում քաղաքական պահանջները լսվել եւ կատարվել են։
Տոկաեւն ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր երկրները հանդես են եկել որպես միասնական ճակատ՝ օգնելու Ղազախստանին, ՀԱՊԿ-ն ցույց է տվել իր պահանջվածությունն ու արդյունավետությունը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀԱՊԿ-ին ուղղված երկրի կոչին արագ արձագանքելու համար, շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ստեղծված իրավիճակի կարգավորման գործում ցուցաբերած օգնության եւ մշտական կապի մեջ լինելու համար։
ՀԱՊԿ հանդիպման ժամանակ Տոկաեւն առաջարկել է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ժամկետները։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել