Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Փաշինյանը կհեռանա իր իսկ ճանապարհով

Փողը և քաղաքականությունը մշտապես գտնվել են դիալեկտիկական կապի մեջ։ Հատկապես ժամանակակից աշխարհում, երբ քաղաքականությունն իրացվում է առավելապես տեխնոլոգիաների, ազդեցության մեթոդների, գովազդային ու լրատվական արշավների միջոցով, առանց փողի ուղղակի անհնար է զբաղվել քաղաքականությամբ։ Դա, իհարկե, չի նշանակում փողի դերի բացարձակացում քաղաքականության մեջ, և այնպես չէ, որ փողին տիրապետող ցանկացած մեկը կարող է զբաղվել  քաղաքականությամբ և հասնել հաջողության։

Սակայն ժխտել ֆինանսական միջոցների կարևորությունը քաղաքականության մեջ՝ ևս հնարավոր չէ, քանի որ փողը քաղաքականությամբ զբաղվելու մի քանի կարևոր նախապայմաններից առնվազն մեկն է։

Սա, առանց բացառության, վերաբերում է բոլոր երկրներին։ Ու նաև դրանով է պայմանավորված, որ գրեթե բոլոր պետություններում գործում են բիզնեսի ու քաղաքականության տարանջատման ինստիտուցիոնալ, օրենսդրական կարգավորումներ ու մեխանիզմներ։ Դրանք այս կամ այն չափով ապահովում են բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը, բայց վստահաբար չեն ապահովում ու չեն կարող ապահովել փողի ու քաղաքականության տարանջատումը, քանի որ առանց փողի քաղաքականություն պարզապես հնարավոր չէ։

Այդ պատճառով նաև գրեթե բոլոր երկրներում մշտապես արդիական է քաղաքականության ֆինանսավորման աղբյուրների, դրանց թափանցիկության հարցը։ Ոչ զարգացած ժողովրդավարություններում, որպես կանոն, փողին մշտապես տիրապետում է միայն իշխանությունը՝ իշխող կուսակցությունը։

Քաղաքականությամբ զբաղվող մյուս սուբյեկտները մշտապես ունենում են ֆինանսական միջոցների անբավարարություն, հետևաբար՝ այդ առումով երբեք չեն կարողանում մրցել իշխանության հետ։ Նաև դա է այդպիսի երկրներում իշխանությունների գրեթե մշտական վերարտադրության գրավականը։

Իսկ նման պետություններում փողը միշտ գտնվում է իշխանության տրամադրության տակ, քանի որ դեպի իշխանություն են ձգտում գրեթե բոլոր գործարարները, որոնք չունենալով իրավական պաշտպանություն՝ իրենց բիզնեսը փորձում են կայացնել իշխանության տանիքի ներքո։

Կայացած ժողովրդավարական, բիզնեսի պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգեր ունեցող երկրներում այդ կանոնը չի գործում, կամ գործում է ոչ այն չափով, որ որոշիչ դառնա իշխանության ձևավորման համար։ Իրավական պետություններում բիզնեսն ազատ է օրենքով սահմանված կարգով իր աջակցությունը հայտնելու ցանկացած քաղաքական միավորման, և որևէ հարկային տեսուչ չի կարող տուգանել որևէ գործարարի՝ որևէ ընդդիմադիր կուսակցության օրինական դրամահավաքին մասհանում կատարելու համար։

Ավելին, բազմաթիվ ժողովրդավարական երկրներում, այդ թվում՝ եվրոպական, պետությունը պետական միջոցներից կամ տարբեր հիմնադրամներից զգալի չափով ֆինանսավորում է բոլոր քաղաքական կուսակցություններին։ Հայաստանում այդ նորմը գործում է միայն խորհրդարան անցած ուժերի համար, սակայն հատկացվող միջոցները ծիծաղելիորեն չնչին են։

Արդյունքում՝ իշխանությունից դուրս մնացած ուժերը կա՛մ ուղղակի չեն կարողանում գոյատևել, կա՛մ գոյատևում են չափազանց մեծ դժվարություններով՝ հաճախ հայտնվելով որևէ օլիգարխի գրպանում, ինչն էլ նպաստում է առանց այդ էլ խեղված քաղաքական համակարգի դեգրադացմանը։

Պատկերը բոլորովին այլ կլիներ, եթե եվրոպական երկրների օրինակով՝ պետությունը զգալի միջոցներ հատկացներ ոչ թե ուղղակի գրանցված, այլ իրական քաղաքականությամբ զբաղվող կուսակցություններին։ Բայց Հայաստանում դա ուղղակի ուտոպիա է թվում, քանի որ իշխանությունը չի կարող ֆինանսավորել այն, ինչն ապագայում կդառնա իր կործանման պատճառ։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենց քաղաքական համակարգի դեգրադացիայի հետևանք է, որի վերացումն առնվազն ժամանակի մեջ կհանգեցնի նաև նրա իշխանության վերջին։

Մինչդեռ առանց քաղաքական համակարգի կայացման՝ Հայաստանում էական փոփոխություններ հնարավոր չեն։ Բայց այդ խնդրի լուծումը նման է փակ շղթայի․ լուծման համար անհրաժեշտ է փող, փողին ու փող ունեցողներին տիրապետում է իշխանությունը, իսկ իշխանությունը թույլ չի տա քաղաքական համակարգի կայացումը, քանի որ դա կլինի նույն այդ իշխանության վերջի սկիզբը։

Լայն իմաստով, այս փակուղային իրավիճակը նշանակում է, որ Հայաստանում քաղաքական ճանապարհով փոփոխություններ գործնականում հնարավոր չեն։

Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ եթե փոփոխություններ տեղի ունենան, ապա դրանք ունենալու են ոչ քաղաքական, պայմանականորեն ասած՝ հեղափոխական բնույթ։

Այսինքն՝ խոչընդոտելով քաղաքական համակարգի կայացմանը, Նիկոլ Փաշինյանն ակամայից պայմաններ է ստեղծում նոր հեղափոխության համար։ Այն տարբերությամբ, որ դրանում ինքը լինելու է ոչ թե առաջնորդի, այլ մերժվողի դերում։

168.am