Ընդդիմադիրները ելքը գտան. Վարդենիսի համայնքապետի ընտրության արձանագրությունը աշխատակազմին կուղարկեն փոստով
Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները, տեսնելով, որ համայնքապետարանի աշխատակազմից որեւէ մեկը չկա, որ իրենցից ընդունի ավագանու նիստի արձանագրությունն ու համայնքապետի ընտրության քվեաթերթիկները, որոշեցին դրանք ուղարկել փոստով եւ էլեկտրոնային փոստով:
Բացի այդ, որոշվեց, որ այդ փաստաթղթերի գնօրինակները ի պահ են հանձնում ավագանու անդամ Սաթենիկ Մինասյանին, մինչեւ որ հնարավորություն ստեղծվի դրանք հանձնելու վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմին:
Հիշեցնենք, որ Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները ավագանու առաջաին նիստն այսօր շարունակեցին եւ 14 կողմ ձայներով համայնքապետ ընտրեցին իրենց թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին, սակայն որպեսզի այդ որոշումն օրինական լինի, պետք է կազմվի արձանագրություն եւ հանձնվի աշխատակազմին: Սակայն այս պահին աշխատակազմից ոչ ոք չկա, որ կազմված արձանագրությունը հանձնեն նրան:
Ավագանու նիստի սկզբում ներկա էր աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանը, սակայն նա կեսից դուրս եկավ եւ հայտարարեց, որ նիստն օրինական չի կարող համարվել, քանի որ ըստ օրենսդրության, եթե մինչեւ ժամը 12-ը նիստը չի կայացել, ապա այն տեղափոխվում է հաջորդ օրը, իսկ քանի որ հաջորդ օրը աշխատանքային չէ, ապա տեղափոխվում է հունվարի 3-ին:
Ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել էր աշխատակազմից մեկ այլ աշխատակցի բերել, որ արձանագրություն կազմվի, սակայն նա զանգ ստացավ, որից հետո պատռեց իր գրածը եւ դուրս եկավ սենյակից:
Ընդդիմադիրները համարում են, որ նիստը օրինական եւ իրավազոր, քանի որ ներկա են 27 հոգուց 14-ը:
Նշենք, որ դրսում բազմաթիվ վարդենիսցիներ են հավաքված, որոնք ծափահարություններով ու ծաղիկներով դիմավորեցին Ահարոն Խաչատրյանին:
Քաղաքապետարանում բազմաթիվ ոստիկաններ կան: Աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանը եւս շենքում է, սակայն ոստիկաններով շրջապատված:
Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստն էր, սկզբում քվորում ապահովվեց, սակայն միջադեպ եղավ համայնքապետի պաշտոնակատարի, Քավագանու ՔՊ-ական անդամ Արամ Մելքոնյանի եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո ոստիկանություն հրավիրվեց, փորձեցին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին: Արդյունքում նիստն ընդհատվեց: Աշխատամկազմի ղեկավարը հայտարարեց, որ հաջորդ նիստը պետք է գումարվի վաղը, սակայն քանի որ ոչ աշխատանքային է, կգումարվի հունվարի 3-ին: Սակայն ընդդիմադիր անդամները որոշեցին, որ այսօր իրավունք ունեն նիստը շարունակել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել