Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Քաղաքականություն

«Հիմա Փաշինյանը բավականին լուրջ դիսկոմֆորտի մեջ է գտնվում թե՛ ռեալ կյանքում, թե՛ վիրտուալ տիրույթում. նա որևէ մխիթարող արդյունք չունի». Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերը, մասնավորապես՝ ԼՂԻՄ-ի ու բանակցային գործընթացի վերաբերյալ, մեսիջ էր ոչ թե դետալների շուրջ, այլ այն մասին, որ այս իշխանություններն ավելի խորը զիջումների են պատրաստ Արցախի հարցում։

«Սա մեսիջ էր, որ ավելի լուրջ, կոնցեպտուալ ու խորացված զիջումների կարող են գնալ, այսինքն՝ հող են նախապատրաստում։ Սա նաև մեսիջ էր դրսի լսարանի համար, որ ՀՀ իշխանություններն ադապտացնում են սեփական ժողովրդին և արցախցիներին այլ զիջումների համար։ Նաև, որ ՀՀ իշխանության «կարմիր գծերը», որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր, բավականին հեղհեղուկ են, և դրանք կարող են վերաձևավորվել և նոր տեղերում գծվել։ Այստեղ ավելի շուտ խոսքը սրա մասին էր, որովհետև հիմա այնպիսի իրավիճակ է, իսկ ՀՀ-ում այնպիսի իշխանություն ու նրան աջակցող հասարակության մի հատված է, որի մտքով չի էլ անցնում, որ Արցախի հարց պետք է բարձրացվի՝ այն էլ հանրաքվեի եղանակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսին։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանին դեռևս հաջողվո՞ւմ է իր հնարքներով մանիպուլյացնել հասարակությանը, Վիգեն Հակոբյանը պատասխանեց, որ հասարակությանը պետք է բաժանել մի քանի մասի։ Կա հասարակության մի հատված, որը բոլոր պայմաններում, անկախ նրանից՝ ինչ է խոսվում, իր մեջ գծել է «կարմիր գծեր», որը որևէ կերպ չի համընկնում Նիկոլ Փաշինյանի՝ որպես երկրի ղեկավար լինելու փաստի հետ։ Հետևաբար, այս պարագայում Նիկոլ Փաշինյանն ինչ էլ ասի, նրա ասածները չեն լսում։

«Հասարակության մի հատված էլ կա, որը բոլորովին հակառակ ռեակցիան ունի, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ինչ էլ ասի, նրանք ընդունում են, եթե նույնիսկ վաղը բաց տեքստով հայտարարի, որ Արցախն Ադրբեջանի մաս է, այդ հատվածը հանգիստ կընդունի։ Այսինքն՝ այսօր կա որոշակի բևեռացում նախևառաջ Արցախի հարցի շուրջ։ Այսինքն՝ կա հասարակության մի հատված, որն առհասարակ անտարբեր է Արցախ հասկացողության նկատմամբ, և նրա համար մեկ է։ Եվ կա հասարակության մի հատված, որի համար Նիկոլ Փաշինյանն ինչ էլ ասի՝ անընդունելի է, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց կորցրել է ճշմարիտ խոսք ասողի համբավը։ Հիմա նա ինչ էլ խոսում է, և այն հիմնավորումները, որոնք բերում է, թե ինչու այսպես, այսպես ստացվեց, արդեն բացարձակապես որևէ ռեակցիայի չի արժանանում։

Իհարկե, այսօր հասարակության մեջ որոշակի տրանսֆորմացիա կա, որի վառ արտահայտությունը ՏԻՄ ընտրություններն էին։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 2018 թվականի, այսպես կոչված, հեղափոխության նախագծից հետո, պատմական մինիմումի վրա է։ Երբեք ՀՀ իշխանություններն ինստիտուցիոնալ առումով այսքան թույլ չեն եղել, որքան հիմա։ Իշխանության մնալու իրենց միակ ռեսուրսն այսօր առայժմ թույլ ընդդիմությունն է։ Այսինքն՝ մենք ունենք պատմականորեն ամենաթույլ իշխանությունը և ունենք ընդդիմություն, որն առայժմ կա՛մ թույլ լինելով, կա՛մ պրագմատիկ գնահատելով արտաքին քաղաքական հնարավորությունները, կարծում է, որ առայժմ ժամանակը չէ»,- հավելեց քաղտեխնոլոգը։

Իսկ թե ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ինչի՞ մասին էր՝ հարցին, Վիգեն Հակոբյանը պատասխանեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին եկավ իշխանության, հասարակության վրա ազդելու իր գործիքակազմը ֆեյսբուքյան «լայվային» ռեժիմն էր՝ գիշեր-ցերեկ «լայվ» էր մտնում ու ինչ-որ բաներ էր ասում։ Այնուհետև 6 ամիսը մեկ ասուլիսներ էր տալիս, ընդ որում՝ ոչ առցանց, ասուլիսը տևում էր մի քանի ժամ և այն մեկնարկում էր «100 փաստերի» ներկայացմամբ՝ արածների մասին էր, չարածներն էլ կրկին փաստ էր ներկայացնում։

Ըստ նրա, այսօր Նիկոլ Փաշինյանն այդ գործիքակազմն այլևս չի օգտագործում, հատկապես պատերազմից ու կապիտուլյացիա ստորագրելուց հետո, որովհետև նա խուսափում է հանրության հետ շփվելուց։

«Բոլորդ էլ հիշում եք, նախկինում նա փողոց էր դուրս գալիս, դիմակներ էր բաժանում, հիմա ինքը բավականին լուրջ դիսկոմֆորտի մեջ է գտնվում թե՛ ռեալ կյանքում, թե՛ վիրտուալ տիրույթում։ Սովորաբար տարեվերջյան ասուլիսներն ամփոփումներ են լինում, կարծում եմ՝ առանձնապես ամփոփելու բան գոյություն չուներ։ Նիկոլ Փաշինյանն անձամբ հասկանում է, որ ԱԺ ընտրությունները որևէ քաղաքական կայունության հարց երկրում չլուծեցին, որովհետև այն բոլոր խնդիրները, որոնք կապված էին պարտության հետ, ընտրությունները չլուծեցին՝ արդյունքները, որոնք եղան այս իշխանության օրոք, չեն կարող դրանք «կարեկտիրովկայի» ենթարկել կամ բերել նոր վեկտորների»,- շեշտեց Վ. Հակոբյանը։

Նա նաև ընդգծեց, որ այսօր Հայաստանում էլիտայի խնդիր, ճգնաժամ կա։ Պետք է էլիտան հարցեր բարձրացներ, և լիներ էլիտա, որն այդ հարցերը լուծեր։ Այսինքն՝ Հայաստանում կա էլիտա, որը հարցեր է բարձրացնում, սակայն չկա այդ հարցերը լուծող էլիտա։

«Մեր էլիտան չկարողացավ այդ հարցերը լուծել գուցե այն պատճառով, որ ուժային էլիտան միայն անունով է այդպիսին և, ըստ էության, իրենք իրենց հիմնական ֆունկցիան այդպես էլ չկարողացան կատարել։ Այդ պատճառով էլ այս ասուլիսում Նիկոլ Փաշինյանը որևէ «իտոգների» խնդիր չի ունեցել, որովհետև որևէ մխիթարող արդյունք չունի։ Այս ասուլիսն արտաքին լսարանի համար էր և, ըստ էության, հրավիրում էր իր հետ ավելի խորը «բազարներ» սկսելու։ Իսկ ներքին լսարանին էլ փորձում էր ադապտացնել նրան, որ կարող են լինել նոր ու ավելի զգայուն զիջումներ»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։