Թիլերսոնը արաբական երկրներին կոչ է արել վերացնել Կատարի շրջափակումը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը արաբական երկրներին կոչ է արել վերացնել Կատարի շրջափակումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հույս ունեմ, որ չորս երկրները կդիտարկեն այդ ցամաքային շրջափակումը վերացնելու հնարավորությունը որպես բարի կամքի արտահայտություն՝ այդ շրջափակումը առավել բացասական հետեւանքներ ունի Կատարի ժողովրդի համար»,- հայտնել է Թիլերսոնը Օմանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով Կատարը «շատ ագրեսիվ» կերպով իրականացնում է քայլեր ահաբեկչության դեմ ու ԱՄՆ-ն գոհ է այդ պայմաններից։
Հիշեցնենք, որ արաբական երկրները վերջնագիր են ներկայացրել Կատարին՝ կոչ անելով 10-օրյա ժամկետում համաձայնել հարեւանների պահանջների կատարմանը։
Պահանջների ցանկը սկզբում 13 կետից էր բաղկացած, իսկ չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը ու Եգիպտոսը կրճատել են պահանջների ցանկը ու կոչ են արել կատարել դրանք առանց որոշակի ժամկետների։


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...