Գերմանիան դադարեցնում է Թուրքիայի հետ ռազմական նախագծերը
Գերմանիան դադարեցնում է Թուրքիայի հետ ռազմական նախագծերը՝ երկու երկրների հարաբերություններում լարվածության համատեքստում, հայտնում է Reuters –ը վկայակոչելով Bild թերթը, որն էլ իր հերթին վկայակոչում է կառավարական աղբյուրները։
Այս միջոցառումը վերաբերելու է թե ծրագրված ռազմական նախագծերին, թե այն նախագծերին, որոնք արդեն իրականացման փուլում են։ Նշում են, որ մինչեւ վերջերս Գերմանիայի կողմից Թուրքիային սպառազինումների մատակարարումները խնդիր չեն եղել։
Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի դեսպանին ՝ Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյնդթների կալանավորման կապակցությամբ։ Թուրք դեսպանին հայտնել են, որ Շտոյնդթների ու մյուս ակտիվիստների կալանավորումն անընդունելի է։ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբիրելը, իր հերթին, հայտնել է, որ Բեռլինը վերանայելու է տնտեսական քաղաքականությունը Անկարայի նկատմամբ, վարկային ու ներդրումային ծրագրերը՝ Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորումների կապակցությամբ։ Նախարարը նաեւ հայտնել էր․ «Ես կարող են բացահայտ ասել, որ չեմ պատկերացնում մաքսային միության ընդլայնման մասին բանակցությունները, քանի դեռ ԵՄ քաղաքացիները անհիմն կալանավորվում են Թուրքիայում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան