Գերմանական բազմաթիվ ընկերություններ սառեցրել են իրենց ակտիվները Թուրքիայում
Գերմանական բազմաթիվ ընկերություններ սառեցրել են իրենց ակտիվները Թուրքիայում։ Այս մասին ասվում է Գերմանիայի արտահանողների ասոցացիայի (BGA) հայտարարության մեջ։ Նշվում է, որ ասոցացիան այս պահին չի կարող որեւէ ընկերության խորհուրդ տալ ներդրումներ անել Թուրքիայում։
Հայտարարության մեջ նշված է, որ ակնկալվում է արտահանման զգալի նվազում, եթե Գերմանիայի կառավարության կողմից դիտարկվող միջոցառումները իրականացվեն։ Ասոցացիայում համարում են, որ դա լուրջ խնդիր չի դառնա Գերմանիայի արտաքին առեւտրի համար։ Թուրքիան միայն 15-րդ տեղն է զբաղեցնում այն երկրների ցանկում, որտեղ արտահանվում են գերմանական ապրանքները ու 16-րդը ներմուծողների ցանկում։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբիրելը հայտնել էր, որ Թուրքիան անհիմն կերպով տասնյակ գերմանական ընկերությունների մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Նա կասկածի տակ է դրել Թուրքիայում գերմանական ընկերությունների ներդրումների համար ապագա պետական երաշխիքները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան