Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային մեղադրել է «շանտաժի ու սպառնալիքների» մեջ
Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային մեղադրել է «շանտաժի ու սպառնալիքների» մեջ՝ նշելով, որ Անկարան կպատասխանի «փոխադարձությամբ», հայտնում է AP-ն։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն նշել է, որ Գերմանիայի մտերիմ բարեկամն ու դաշնակիցը «պետք է իմանա, որ Անկարան չի ճկվի շանտաժի ու սպառնալիքների առաջ»։ Նա իր գերմանացի գործընկեր Զիգմար Գաբրիելին մեղադրել է Թուրքիայի հասցեին «ոչ պատշաճ հայտարարությունների» մեջ՝ այն բանից հետո, երբ Անկարան մերժել է «միջամտել արդարադատությանը»։ «Նրանք պահանջում են անհապաղ ազատել Գերմանիայի քաղաքացուն, նույնիսկ ժամանակ չեն տալիս․․․ Այլ կերպ ասած՝ նրանք խնդրում են խախտել արդարադատության անկախությունը»։
Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳՆ-ն թուրք դեսպանին կանչել է ՝ Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյնդթների կալանավորման կապակցությամբ։ Թուրք դեսպանին հայտնել են, որ Շտոյնդթների ու մյուս ակտիվիստների կալանավորումն անընդունելի է։ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբիրելը, իր հերթին, հայտնել է, որ Բեռլինը վերանայելու է տնտեսական քաղաքականությունը Անկարայի նկատմամբ, վարկային ու ներդրումային ծրագրերը՝ Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորումների կապակցությամբ։ Նախարարը նաեւ հայտնել էր․ «Ես կարող են բացահայտ ասել, որ չեմ պատկերացնում մաքսային միության ընդլայնման մասին բանակցությունները, քանի դեռ ԵՄ քաղաքացիները անհիմն կալանավորվում են Թուրքիայում»։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6